Հունվար 08, 2025
297 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը գլխավորել է Ռուդիկ Մկրտչյանը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականներում մարզչական փոփոխություններ են տեղի ունեցել:

Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի գլխավորությամբ կայացած մարզչական խորհրդի նիստից հետո հայտնի է դարձել, որ մեծահասակների Հայաստանի հավաքականը գլխավորելու է Ռուդիկ Մկրտչյանը: Թիմի երկրորդ մարզիչը կշարունակի լինել Ռոբերտ Պետրոսյանը, հայտնում են ֆեդերացիայից:

Մեծահասակների ընտրանու արդեն նախկին գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն էլ կստանձնի երիտասարդական հավաքականի ղեկը։ Նա մինչ այդ էլ երիտասարդների հետ արդյունավետ աշխատանք է իրականացրել:

Վազգեն Բադալյանը նշանակվել է կանանց ու աղջիկների հավաքականների գլխավոր մարզիչ: Կրտսեր եւ ավագ տարիքի աղջիկների հավաքականը կգլխավորի Խաչիկ Խաչատրյանը։

Ավագ տարիքի պատանիների հավաքականի մարզչի պաշտոնում կշարունակի աշխատել Աշիկ Գրիգորյանը։ Արթուր Մելքումյանն էլ կմնա կրտսեր տարիքի պատանիների հավաքականի ավագ մարզչի պաշտոնում։ Առաջին անգամ Հայաստանի հավաքականները կունենան համակարգող մարզիչ, այդ պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Լյուկյանովը։

Ֆեդերացիայի նախագահը հավաքականների մարզիչների առջեւ խնդիր է դրել կազմել 2025 թվականի մրցաշարերի նախապատրաստական պլանը եւ լավագույնս մասնակցել մրցաշրջան 2025-ի ստուգատեսներին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին