Դեկտեմբեր 27, 2024
586 դիտում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հանդես կգա Մ-22 տ․ ԵԱ-ում


Լուսանկարը` IBA


Հոկտեմբերի 12-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մեկնարկելու է բռնցքամարտի մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Կարեն Աղամալյանի գլխավորությամբ այսօր մեկնել է մրցավայր։ Առաջնության եզրափակիչ մենամարտերը կայանալու են հոկտեմբերի 20-ին։

Ինչպես հայտնում են ֆեդերացիայից, մրցումներում հանդես է գալու 17 հայ բռնցքամարտիկ։

Տղամարդկանց պայքարում հայտավորված են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Ռուսլան Ասլիկյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Մանվել Պետրոսյանը (63,5 կգ), Հարություն Հակոբկոխյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը  (71 կգ), Գարիկ Անտանոսյանը (75 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ) եւ Հենրիկ Ճղրիկյանը (92 կգ)։

Կանանց թիմից հանդես կգան Լուսինե Գեւորգյանը (48 կգ), Արեւիկ Դոխոլյանը (52 կգ), Աննա Զուռնաչյանը (54 կգ), Ջուլյա Լալայանը (57 կգ), Էլիդա Քոչարյանն (60 կգ) ու Սոնա Հարությունյանը (63 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին