Մայիս 11, 2024
1069 դիտում

9 մեդալ Մարիբորից. Հաղթողները Բազեյանը, Հովհաննիսյանն ու Մանասյանն են


Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA

Լուսանկարը` IBA


Սլովենական Մարիբոր քաղաքում ավարտված Արծաթե գոտի շարքին պատկանող միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները 9 մեդալ են նվաճել:

Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճել են 3-ը՝ Արթուր Բազեյանը (57 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ), որոնք բոլորն էլ Երեւանում կայացած Եվրոպայի առաջնությունում մեդալակիրներ էին դարձել:

 

Բազեյանն ու Հովհաննիսյանը վստահ ու գեղեցիկ մենամարտեր են անցկացրել եւ առավելության հասել, իսկ Մանասյանի մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին:

 

Բժիշկները վնասվածքի պատճառով թույլ չեն տվել ելույթ ունենալ նաեւ եզրափակիչ հասած Արթուր Ղազարյանին (60 կգ), նա բավարարվել է արծաթե մեդալով: 2-րդն է դարձել նաեւ Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), որը զիջել է եզրափակչում:

 

Իսկ բրոնզե մեդալակիրները  Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Գուրգեն Մադոյանն (67 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանն են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին