Մայիս 19, 2024
1312 դիտում

Տոնականյանի ու Բաչկովի մասնակցությունը երեւանյան ԵԱ-ին դեռ որոշված չէ


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին մարզումներն է անցկացնում Երեւանում:

Թիմի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը լրագրողներին ասել է, որ հիմնական պատրաստությունը սկսել են Սերբիայում կայացած միջազգային մրցաշարում, որտեղ նրա սաները երկու մեդալ էին նվաճել:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ինձ համար մեդալներն ու գրաված տեղերը կարեւր չէին, ես ցանկանում էի տեսնել տղաների վիճակը: Դրանից հետո Ծաղկաձորում լավ մարզումներ անցկացրինք, հիմա էլ վերջին փուլն է: 10 օրից նրանք իրենց ավելի լավ կզգան»,-ասել է Աղամալյանը:

Նա ցավով նշել է, որ այսօրվա մարզմանը վնասվածք է ստացել թիմի առաջատարներից մեկը՝ Կարեն Տոնականյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ոտքի հետ է խնդիրը, տեսնենք, թե մի քանի օրից բժիշկներն ինչ են ասում: Հովհաննես Բաչկովի մասին եւս հստակ ոչինչ ասել չեմ կարող, նա թիմի հետ մարզվում է, բայց տեսնենք՝ որքանով կլինի պատրաստ ԵԱ-ին: Նրանք երկուսն էլ մեր թիմի առաջատարներից են»,-ավելացրել է մարզիչը:

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կայանալու է մայիսի 21-31-ը: Հայաստանի ընտրանու վերջնական կազմը կհրապարակվի մյուս շաբաթ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին