Մայիս 17, 2024
5605 դիտում

Գոռ Երիցյանը վաղը կանցկացնի 11-րդ պրոֆեսիոնալ մենամարտը


Լուսանկարը` Punch Boxing Armenia


WBO վարկածով Աշխարհի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Գոռ Երիցյանը վաղն անցկացնելու է հերթական մենամարտը:

ԱՄՆ-ի Բըրբանք քաղաքում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կիսամիջին քաշային կարգում Երիցյանը կմրցի ամերիկացի Դերիոն Չեփմանի հետ: Մենամարտը տեւելու է ութ ռաունդ:

 

Սա լինելու է հայ բռնցքամարտիկի 11-րդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում, մինչ այս նա միայն հաղթանակներ է տարել: Չեփմանն իր ակտիվում ունի 8 մենամարտ ու 3 հաղթանակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին