Ապրիլ 24, 2024
5887 դիտում

Հայ բռնցքամարտիկները շարունակում են պայքարը պատանեկան ԵԱ-ում


Լուսանկարը` Mediamax


Անապայում ընթանում է ավագ տարիքի պատանիների Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը:

Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները շարունակում են պայքարել մեդալների համար:

 

Աղջիկների պայքարում մինչեւ 48 կգ քաշային կարգում Գայանե Տեր-Բարսեղյանը հաղթանակ է տարել ու ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

 

Քառորդ եզրափակչում են Ռուսլան Ասլիկյանը (50 կգ), Գոռ Կարապետյանը (60 կգ) եւ Վահագն Մանուկյանը (63 կգ): 

 

Այսօր ռինգ են դուրս գալու Նարեկ Զախարյանը (66 կգ), Գոռ Թովմասյանը (70 կգ), Հրանտ Թորոսյանը (75 կգ), Հենրիկ Ճղրիկյանն ( 80 կգ) ու գերծանր քաշային Տիգրան Գեւորգյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին