Մայիս 01, 2024
4930 դիտում

Հովհաննիսյանն ու Մանասյանը Ստամբուլի մրցաշարի հաղթողներն են


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ստամբուլում կայացած բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանը 2 ոսկե մեդալ է նվաճել:

Նախ մրցաշարի հաղթող է դարձել մինչեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Եզրափակչում նա ուժեղ է եղել թուրք  մրցակցից:

 

Ապա նրա հաջողությունը մինչեւ 91 կգ քաշային կարգում կրկնել է Նարեկ Մանասյանը, նա էլ առավելության է հասել անգլիացի բռնցքամարտիկի նկատմամբ:

 

Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էր դարձել Հովհաննես Բաչկովը (64 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին