Մայիս 07, 2024
6928 դիտում

Աբրահամն ապրիլի 28-ին մենամարտելու է Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենի հետ


Լուսանկարը` ranfighting.de


Ապրիլի 28-ին կայանալիք մենամարտում Արթուր Աբրահամի մրցակիցն է լինելու դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենը:

Մենամարտը կայանալու է Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում:

Դիմակայության հաղթողը կդառնա վարկանիշային աղյուսակի առաջատար ու նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի Աշխարհի չեմպիոնի կոչման համար:

«Վերջին մենամարտից հետո խոսել եմ մարզիչիս` Ուլլի Վեգների հետ, ու նա ինձ օգնել է ճիշտ որոշում կայացնել: Դեռ պատրաստ չեմ հեռանալ բռնցքամարտից, անելիքներ ունեմ, պետք է վերադարձնեմ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Անհամբեր սպասում եմ Նիլսենի հետ մենամարտին: Պատրիկը լավ բռնցքամարտիկ է, նրա հետ հանդիպումը լավ փորձ կլինի ինձ համար: Կապացուցեմ, որ պատրաստ եմ նորից վերանվաճել չեմպիոնի տիտղոսը»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին