Մոսկվայում կայացած բռնցքամարտի երեկոյի ընթացքում ծանր քաշային կարգում հաղթանակ է տարել Ռաֆայել Սիմոնյանը:
Հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է երկրորդ մենամարտը: Նա 4-րդ ռաունդում տեխնիկական նոկդաունով առավելության է հասել Դանիել Նեգատի (Կամերուն) նկատմամբ:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Սիմոնյանն ասել է, որ մինչեւ տարեվերջ նախատեսում է եւս 5 հանդիպում անցկացնել: Բռնցքամարտիկը ցանկանում է դրանցից հետո պայքարել WBC Intercontinental գոտու համար:




















