Ապրիլ 24, 2024
exclusive
9255 դիտում

«Ստրանջայի» մրցաշարում Հայաստանը կներկայացնի 7 բռնցքամարտիկ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնել է Սոֆիա, որտեղ այսօր մեկնարկում է «Ստրանջայի» 69-րդ միջազգային մրցաշարը:

Հայաստանի թիմը մրցավայր է մեկնել թիմի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ: Նա Mediamax Sport-ի թղթակցին ասել է, որ նախապատրաստական շրջանն անցկացրել են Երեւանում, իսկ տղաների մարզավիճակը լավ է:

Մրցաշարում հանդես են գալու Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Համբարձում Հակոբյանը (75 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին