Ապրիլ 30, 2024
exclusive
18625 դիտում

Բռնցքամարտի հավաքականը Եվրոպայի առաջնություն կմեկնի հունիսի 14-ին



Հայաստանի բռնցքամարտի հավաքականը հունիսի 14-ին կմեկնի Խարկով, որտեղ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում:

Mediamax Sport-ը ներկա է եղել Երեւանում ընթացող ուսումնամարզական հավաքին ու զրուցել գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հետ:


Մարզիչը նշել է, որ այս տարվա հունվարից իր նշանակումից հետո փորձել է հնարավորինս լավ պատրաստել թիմին:


«Տղաները լավ վիճակում են գտնվում, Եվրոպայի առաջնությունից ակնկալիքներ ունեմ: Կարծում եմ, նրանք կարող են լավագույն արդյունքները գրանցել: Կազմն ընտրեցի ըստ մարզիկների պատրաստվածության ու ֆիզիկական վիճակի: Մեր թիմից երեք հոգի արդեն մասնակցում է պրոֆեսիոնալ մենամարտերի, նրանցից միայն Նարեկ Աբգարյանն է ելույթ ունենալու ԵԱ-ում: Արամ Ավագյանն ու Գոռ Երիցյանը տարբեր պատճառներով բաց կթողնեն մրցաշարը»,- ասել է Թորոսյանը:


ԵԱ-ում ելույթ կունենան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Նարեկ Աբգարյանը (52 կգ), Կարեն Տոնականյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Նարեկ Մանասյանն (91 կգ) ու Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին