Դեկտեմբեր 21, 2024
11081 դիտում

Նոել Գեւոր. Սիմոնսն իմ կարիերայի ամենաբարդ մրցակիցն էր


Լուսանկարը` Facebook


Գերմանիան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Նոել Գեւորը շարունակում է անպարտելի լինել: Նա տարել է 22-րդ անընդմեջ հաղթանակը:

Հերթական անգամ WBO International գոտին բռնցքամարտիկը պաշտպանել է Սթիվեն Սիմոնսի դեմ մենամարտում: Գեւորը մրցավարների որոշմամբ հաղթել է 116:112, 116:112 ու 113:116 հաշվով:

Նա խոստովանել է, որ իր կարիերայում դա ամենադժվար ու ծանր մենամարտն է եղել:

«Ես գիտեի, որ Սիմոնսն ուժեղ մրցակից է, իսկական վիկինգ: Ես մենամարտի ընթացքում իսկապես հոգնեցի, սակայն երկրպագուներն ինձ օգնեցին առաջ գնալ»,-խոստովանել է Գեւորը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին