Ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտից առաջ WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ու նրա մրցակից Ժիլբերտո Ռամիրեսը հանդես են եկել ամփոփիչ մամուլի ասուլիսով:
Աբրահամը նշել է, որ ցանկանում է լինել Գերմանիան ներկայացնող առաջին բռնցքամարտիկը, ով հաղթանակ կտանի Լաս Վեգասում:
«Ես շատ եմ մարզվել ու ջանք թափել, որպեսզի շաբաթ օրը հաղթանակի հասնեմ»,- Աբրահամի խոսքերը մեջբերում է fightnews.com-ը:
Ռամիրեսն էլ նշել է, որ միշտ երազել է չեմպիոնական մենամարտ անցկացնելու մասին. «Երբ կարիերաս նոր էի սկսում, միշտ ադ մասին էի մտածում: Պահը եկել է, սա իմ շանսն է, ու ես դրանից կօգտվեմ»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: