Մեքսիկացի Ժիլբերտո Ռամիրեսը համոզված է, որ ապրիլի 9-ին Լաս Վեգասում կայանալիք մենամարտում կարողանալու է գտնել WBC վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հակախաղը:
«Մենք ծանր մարզումներ ենք անցկացնում, որպեսզի պատրաստ լինենք 12 ռաունդանոց դիմակայությանը: Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պատրաստվում ենք, որ յուրաքանչյուր ռաունդում վստահ հաղթանակ տանեմ»,- Ռամիրեսի խոսքերը մեջբերում է boxingscene.com-ը:
Մեքսիկացին նշել է, որ հատուկ պլան ունի ու գիտի՝ ինչպես դիմակայել Աբրահամին, քանի որ մոտիվացված է պայքարելու չեմպիոնական գոտու համար. «Արթուրը մեծ մարզիկ է ու չեմպիոն, նրան հաղթելը հեշտ չի լինելու: Հայ բռնցքամարտիկը լավ է պաշտպանվում, բայց ես կկարողանամ պայքարել նրա դեմ, որպեսզի դառնամ Աշխարհի չեմպիոն»:
Ռամիրեսը երազում է համալրել իր հայտնի չեմպիոն հայրենակիցների ցանկն ու պատմություն կերտել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: