Հունիս 06, 2025
3773 դիտում

Սյուզի Կենտիկյանը ցանկանում է մասնակցել Super Six մրցաշարին


Սյուզի Կենտիկյանը
Սյուզի Կենտիկյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


WBA վարկածով Աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը համարում է, որ 2016 թվականը բավական հետաքրքիր է լինելու իր համար:

Թեեւ տարեսկզբին գրիպի պատճառով նա ստիպված է եղել բաց թողնել մարզումները, սակայն փորձելու է նոր հաղթանակներ տոնել:

Կենտիկյանը ցանկանում է Մեքսիմակում մասնակցել WBC-ի կողմից անցկացվելիք Super Six մրցաշարին, որի հաղթողը 50 հազար եվրո արժողությամբ գոտի է ստանալու: Այդ մրցաշարում ելույթ են ունենալու ուժեղ ու տիտղոսակիր մարզուհիներ:

Իսկ մինչ այդ նա պատրաստվում է մենմարտ անցկացնել իր հարազատ Համբուրգ քաղաքում: Հավանական մրցակիցն է լինելու արգենտինացի Ջեսիկա Բոպը:

«Շատ եմ ցանկանում երկրպագուներիս նվիրել այդ հանդիպումը: Ամեն ինչ կորոշվի առաջիկա 14 օրերի ընթացքում»,- ասել է Կենտիկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին