Երկու քաշային կարգերում Աշխարհի նախկին չեմպիոն Բերնարդ Հոփկինսը շատ է ցանկանում մենամարտ անցկացնել WBO վարկածով Աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հետ:
«Ես դեռ թոշակի չեմ անցել, ցանկանում եմ եւս մեկ պատմական նվաճման հասնել: Երբ ես երկրորդ միջին քաշային կարգը բաց թողեցի ու սկսեցի հանդես գալ 160 ֆունտում, բոլորն ինձ խենթ էին համարում: Բայց երկրորդ միջին քաշային կարգում է հանդես գալիս Աբրահամը եւ նա մեծ անուն ունի»,- boxingscene.com-ին խոստովանել է ամերիկացին:
Հոփկինսը հայ բռնցքամարտիկին համարում է ամուր մարզիկ, որը շատ հզոր պաշտպանություն ունի: Հոփկինսի վկայությամբ, հիմա քննարկում են հանդիպման անցկացման մանրամասները:
Նա հույս ունի հանդիպումն անցկացնել 2016 թվականի հունվարին, երբ արդեն 51 տարեկան կլինի, ու պատրաստ է անգամ Եվրոպայում մենամարտել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: