Հայաստանի բռնցքամարտի հավաքականը Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունից կվերադառնա մեկ մեդալով:
Մինչեւ 56 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Ավագյանը քառորդ եզրափակչում առավելության է հասել ռումինացի Նիկալաե Անդրեանայի նկատմամբ ու դուրս եկել կիսաեզրափակիչ:
Ավագյանն ապահովել է առնվազն բրոնզե մեդալ ու հնարավորություն ստացել մասնակցել այս տարվա Աշխարհի առաջնությանը: ԵԱ-ի կիսաեզրափակչում հայ բռնցքամարտիկի մրցակիցը լինելու է Քաիս Աշվաքը (Մեծ Բրիտանիա):
Հայաստանի մյուս 9 ներկայացուցիչները պարտություններ են կրել ու դուրս մնացել հետագա պայքարից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: