Մայիս 19, 2025
4124 դիտում

Արթուր Աբրահամ. Ես կկարողանամ հաղթել Սեկլոշին ու պաշտպանել չեմպիոնական գոտիս


Լուսանկարը` boxingscene.com


Մայիսի 3-ին Բեռլինում կայանալիք Արթուր Աբրահամ-Նիկոլա Սեկլոշ մենամարտից առաջ բռնցքամարտիկները հանդես են եկել մամուլի ասուլիսով:

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Աբրահամը հույս է հայտնել, որ կկարողանա հաղթանակի հասնել ու պաշտպանել տիտղոսը:

«Ես մենամարտելու եմ իմ հարազատ քաղաքում ու լավ մարզավիճակում եմ: Հիանալի է, որ երկու ամիս դադարից հետո վերջապես ռինգ եմ վերադառնալու: Սեկլոշի հետ մենամարտից հետո պատրաստվում եմ եւս երկու հանդիպում անցկացնել այս տարի: Իսկ ընդհանրապես, պատրաստվում եմ մինչեւ 40 տարեկանս լինել պրոֆեսիոնալ բռնցքամարտում ու Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում մենամարտ անցկացնել Ֆելիքս Շտուրմի հետ»,- ասել է հայ բռնցքամարտիկը:

Աբրահամի մրցակից Սեկլոշն էլ ուրախ է, որ վերջապես հնարավորություն է ստացել մարտ անցկացնել չեմպիոնական գոտու համար. «Ես սովորել եմ իմ սխալներից, ու մայիսի 3-ին պատրաստվում եմ դառնալ Մոնտենեգրոյի առաջին պրոֆեսիոնալ բռնցքամարտի չեմպիոնը»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին