Մայիս 19, 2025
83 դիտում

Սիմեոնե Ինձագին ու Անտոնիո Կոնտեն բաց կթողնեն Ա Սերիայի որոշիչ վերջին տուրը


Լուսանկարը` Eurosport


«Ինտեր»-ի ու «Նապոլի»-ի գլխավոր մարզիչներ Սիմեոնե Ինձագին ու Անտոնիո Կոնտեն բաց են թողնելու իրենց թիմերի վերջին հանդիպումներն Իտալիայի առաջնությունում:

Երկուսն էլ նախավերջին տուրում կայացած խաղերում կարմիր քարտեր են ստացել: Ինձագին հեռացվել է «Լացիո»-ի հետ խաղի 88-րդ րոպեին, որն ավարտվել է 2:2 հաշվով:


Իսկ Կոնտեն հեռացվել է «Պարմա»-ի հետ գոլազուրկ ոչ-ոքիով ավարտված հանդիպման ավելացված ժամանակում:

Արդյունքում երկու մարզիչներն էլ բաց կթողնեն առաջնության որոշիչ տուրը, որից հետո հայտնի կդառնա Իտալիայի չեմպիոնի անունը:

«Նապոլի»-ն 79 միավորով առաջատարն է, իսկ «Ինտեր»-ը 1 միավոր պակաս ունի: Վերջին տուրը կայանալու է մայիսի 25-ին, «Ինտեր»-ը մրցելու է «Կոմո»-ի հետ, իսկ «Նապոլի»-ն՝ «Կալյարի»-ի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին