Հունիս 23, 2025
94 դիտում

Ֆուտբոլին կախարդանք հաղորդողը․ Զինեդին Զիդանը նշում է 53-ամյակը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images


Այսօր բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկի ծննդյան օրն է։

Զինեդին Զիդանը նշում է 53-ամյակը ու շարունակում մնալ երկարատեւ արձակուրդի մեջ։ Նրան բազմաթիվ թիմեր են ցանկանում տեսնել որպես գլխավոր մարզիչ, բայց առայժմ նախընտրում է հեռու մնալ ֆուտբոլից։

Mediamax Sport-ը ներկայացնում է աշխարհահռչակ ֆուտբոլիստների կարծիքները Զիզուի մասին, որոնք նրանք արել են տարբեր ժամանակներում։

Լուսանկարը` Getty Images


Պելե

Զինեդին Զիդանը, անկասկած, աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, հիանում եմ, թե ինչպես է վարվում գնդակի հետ։ Ես նրա ամենամեծ երկրպագուներից եմ եւ համարում եմ պատմության լավագույն հինգ խաղացողներից մեկը։

Դիեգո Մարադոնա

Զիդանը հիանալի ֆուտբոլիստ է՝ հսկայական հմտություններով եւ խաղադաշտում անսահման մեծ աշխատանք կատարելով։ Անկասկած, նա ողջ պատմության լավագույն ֆուտբոլիստների հնգյակում է։

Լուսանկարը` Getty Images


Ֆրանց Բեկենբաուեր

Զիդանը խաղում եւ ցուցադրում է ունակություններն այնպես, կարծես մեկ այլ գալակտիկայից լինի։ Ես հիանում եմ նրա խաղով ու թե ինչպես է վերահսկում գնդակը։ 

Ալեքս Ֆերգյուսոն

Ես աշխարհի ոչ մի թիմից կամ խաղացողից չեմ վախենում։ Բացառությունը Զիդանն է։  

Լուսանկարը` Getty Images


Ռոնալդո

Վերջապես երազանքս իրականացավ ու խաղալու եմ Զիդանի հետ մեկ թիմում։ Նա աշխարհի լավագույն խաղացողն է, ռիթմի վարպետը, «Ռեալ»-ի գլխավոր ուղեղը։ 

Յուրի Ջորկաեֆ 

Դժվար է գնահատական տալ Զիդանի ոճին։ Նրա նման հեշտ, զվարճալի եւ գեղեցիկ ֆուտբոլ ոչ ոք չի խաղում։ Սա դասական ոճ է, որն արդիականացվել է Զիդանի միջոցով։

Ռոմարիո

Հարձակման գծում հիանում եմ Ռոնալդոյով եւ Անրիով, բայց Զիդանն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է։

Լուսանկարը` Getty Images


Թիերի Անրի

Ես խաղացել եմ շատերի հետ եւ չեմ տեսել իմ ընկեր Զիդանից ավելի լավ ու նրբանկատ մեկին։ Նա միակն է, ով գնդակը սկուտեղի վրա մատուցում է հարձակվողներին, գիտի, թե որտեղ պետք է այն փոխանցել։ Միակ բանը, որ քեզ մնում է անել, հարվածելն է։ Առանց Զիդանի ես հաղթողների շարքում չէի լինի։

Դեւիդ Բեքհեմ

Երբ Զիդանը ԵՎՐՈ-2004-ին մեր դեմ խաղում տուգանային հարվածով գոլ խփեց, ինձ շատ փոքր էի զգում իր համեմատ։ Ես չեմ կարող նման հարվածներ կատարել։ 

«Ռեալ» եմ եկել ոչ թե փողի, այլ Զիդանից սովորելու համար։ Նրա հետ խաղալը հաճելի է, իսկ ընդդեմ նրա՝ չափազանց դժվար։

Լուսանկարը` Getty Images


Ֆաբիո Կանավարո

Զիդանը հանճար է։ Կարծես գնդակը կպած լինի նրա ոտքին, ինչի պատճառով չես կարողանում այն խլել նրանից։

Փոլ Սքոուլզ

Ինձ Զիդանի հետ համեմատելը ծիծաղելի է։ Բոլորը գիտեն, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, թե ինչպես է կախարդանքով փոխում ողջ խաղը։ Զիդանն աշխարհի լավագույն խաղացողն է, եւ ես ոչինչ եմ նրա համեմատ։

Լուսանկարը` Getty Images


Էմանուել Պետի

Մարզչի խորհուրդը մեզ հետեւյալն էր․ երբ խաղադաշտում փակված ենք եւ ոչինչ չենք կարող անել, պետք է գնդակն արագ փոխանցել Զիդանին։ Նա գիտի ինչպես վարվել։

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին