Դեկտեմբեր 26, 2024
6401 դիտում

Լուկա Մոդրիչի ողջ կյանքի սեր Վանյան ու նրանց համատեղ կյանքի 18-ամյակը


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` FIFA

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` FC Real Madrid

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից

Լուսանկարը` Անձնական արխիվից


Խորվաթիայի Ազգային հավաքականի ու Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Լուկա Մոդրիչն այս օրերին Գերմանիայում մասնակցում է Եվրոպայի առաջնությանը: ԵՎՐՈ-ի մեկնարկն այնքան էլ հաջող չի եղել Լուկայի ու թիմակիցների համար, քանի որ նրանք 0:3 հաշվով զիջել են Իսպանիային, ապա ոչ-ոքի խաղացել Ալբանիայի հետ:

Սակայն անդրադառնում ենք ոչ թե Եվրոպայի առաջնությանն ու բնավ էլ ոչ Չեմպիոնների Լիգայում Լուկա Մոդրիչի տարած 4-րդ հաղթանակին, իսկ նրա կյանքի պատմության մասին էլ առանձին հրապարակում ենք արել ԱԱ-2018-ից հետո:  


Այս տարի ֆուտբոլիստի կյանքում եւս մեկ նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել՝ նա ու կինը նշում են ամուսնության 14 եւ իրենց ծանրության 18-ամյակները:

Վանյան

Մոդրիչի կինը՝ Վանյա Բոսնիչը, ծնվել է 1982 թվականի հուլիսի 18-ին Զագրեբում: Սովորել է Զագրեբի համալսարանի տնտեսագիտության եւ բիզնեսի ֆակուլտետում: Վանյան, ի տարբերություն Լուկայի, ծնվել է  բավական հարուստ ու ապահով ընտանիքում:

Նրա հայրը՝ Միլան Բոսնիչը, նախկինում պրոֆեսիոնալ բասկետբոլիստ է եղել, իսկ հետագայում Զագրեբից 5 կմ հեռավորության վրա գտնվող Կուտինա փոքրիկ քաղաքում սեփական ռեստորանը բացել:

Ծնողները բաժանվել են, երբ Վանյան 11 տարեկան էր ու նա նախընտրեց մոր հետ ապրել նրա ծնողների տանը: «Վանյայի ուսման ծախսերը հոգալու համար մայրը աշխատանքի է անցել դպրոցում, մինչեւ որ հետագայում հիմնական գործ է գտել Զագրեբում ու նրանք վերջապես սկսել են ինքնուրույն ապրել»,- այսպիսի մեջբերում կա «Լուկա Մոդրիչ՝ իմ խաղը» գրքում:

Ծանր պայմանների արդյունքում Վանյան շատ վաղ տարիքից է օգնել մայրիկին ու զբաղվել տնային գործերով՝ այդ թվում կերակուրներ պատրաստել է ու հետեւել տան մաքրությանը:

Լուսանկարը` Getty Images


Հանդիպումն ու սերը

Լուկա Մոդրիչն ու Վանյա Բոսնիչն առաջին անգամ հանդիպել են 2007 թվականին, երբ կիսապաշտպանը հանդես էր գալիս Զագրեբի «Դինամո»-ում:

Համալսարանն ավարտելուց հետո Վանյան աշխատանքի է ընդունվել սպորտային մարքետինգային Mamic Sports գործակալությունում: Դա հենց այն կազմակերպությունն էր, որը ներկայացնում էր Մոդրիչի շահերը: Նրանք առաջին անգամ հանդիպել են 2007 թվականին, ու Բոսնիչը ֆուտբոլիստին որպես հաճախորդի է վերաբերվել:

Հետագայում նրանց միջեւ ոչ միայն սիրավեպ է սկսվել, այլ նաեւ Վանյան սկսել է ներկայացնել ֆուտբոլիստին: Նա դարձել է Մոդրիչի գործական ու նաեւ նրա ջանքերի շնորհիվ է Լուկան 2012 թվականին «Տոտենհեմ»-ից տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:

Մոդրիչը, որը 3 տարով փոքր է Բոսնիչից, նրան ամուսնության առաջարկություն արել է 2010 թվականին, հարսանիքի քավորն էլ «Տոտենհեմ»-ում ու Խորվաթիայի հավաքականում Մոդրիչի նախկին թիմակից Վեդրան Չորլուկան էր:

Լուսանկարը` FIFA


«Եթե Վանյան չհայտնվեր իմ կյանքում, երբ 19 տարեկան էի, դժվար թե հասնեի այն ամենին, ինչով հիմա շատերն են հպարտանում: Այդ պահից սկսած մենք էլ երբեք չենք բաժանվել: 4 տարի հանդիպելուց հետո էլ ամուսնացել ենք»,- խոստովանել է Լուկան:

Ողջ կարիերայի ընթացքում կինը նրա կողքին է եղել ու բոլոր հարցերում աջակցել: Հենց Վանյայի շնորհիվ է նոր երկիր տեղափոխությունն ու այնտեղ հարմարվելն այդքան սահուն ու աննկատ անցել երկուսի համար էլ:

Այն բանից հետո, երբ Մոդրիչը 2008 թվականին որոշել է կարիերան շարունակել Անգլիայում, Վանյան թողել է իր աշխատանքն ու նրա հետ տեղափոխվել՝ հետագայում դառնալով նրա գործակալը:

Մոդրիչը զրույցներից մեկում անկեղծացել է, որ իր խաղի ամենալավ վերլուծաբանը հենց կինն է: Տանը նրանք շարունակում են միասին դիտել հանդիպումներն ու կինը նրան արժեքավոր խորհուրդներ է տալիս:

Բայց ֆուտբոլից բացի նրանց նախ եւ առաջ սերն ու ընտանքին է միավորում: Հարսանիքից ամիսներ անց ծնվել է նրանց որդի Իվանոն, հետագայում ընտանիքը համալրել են Էմման ու Սոֆիան:

«Երբ երեխաները մեծանան, կուզեմ նրանք իրենց մայրիկի բարությունն ու ազնվությունն ունենան, իսկ իմ՝ մարտական ոգին եւ սեփական երազանքների համար մինչեւ վերջ պայքարելու ունակությունը»,- ավելացրել է ֆուտբոլիստը:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Նրա կյանքում էլ սեփական ընտանիքն ու ծնողները մեծ դերակատարում են ունեցել, շատ զոհողությունների գնացել ու դժվարություններ հաղթահարել, որպեսզի Լուկան բարձրակարգ խաղացող դառնա: Ու ֆուտբոլային դաշտում իր տպավորիչ եւ մոգական խաղով Մոդրիչը նրանց վերադարձնում է բոլոր թափված ջանքերի պտուղները:

«Բոլոր հանդիպումներից հետո պարտադիր Վանյայի հետ զանգահարում ենք ծնողներիս ու երեխաներին: Նրանց երջանկությունը կրկնապատկում է իմը»:

Մոդրիչը սոցկայքերում հաճախ է կիսվում սիրելի ընտանիքի հետ լուսանկարներով ու ցուցադրում, թե ինչպես են անցկացնում առօրյան ու հաճելի ժամանակ ունենում: Իսկ ահա Վանյան ոչ մի սոցիալական կայքում գրանցված չէ:



Անկեղծանում է Մոդրիչը՝ մտքեր սեփական գրքից

«Մինչ Վանյանին հանդիպելը մի քանի կարճատեւ սիրավեպ էի ունեցել, բայց քանի որ ես շատ չէի լինում մարդաշատ վայրերում, որեւէ մեկի հետ հանդիպելու հավանականությունը քչանում էր: Երիտասարդ էի ու առանձնապես չէի էլ մտահոգվում այդ առիթով, գիտեի, որ վաղ թե ուշ կգտնեմ ինձ համապատասխան մեկին: Բայց անգամ ենթադրել չէի կարող, որ դա տեղի կունենա այդքան շուտ:

Այդ աղջկան առաջին անգամ հանդիպել եմ «Մաքսի» փաբում, որը «Մաքսիմիր» ստադիոնի մոտակայքում է: Չալեն ու Չորլուկան պատմեցին ինձ, որ նա աշխատում է հենց իմ շահերը ներկայացնող գործակալությունում: Բայց ես հազվադեպ էի լինում գրասենյակում, դրա համար էլ նրան նախկինում չէի տեսել: Գուցե մինչ այդ նույնիսկ հետը հեռախոսով խոսել էի, ո՞վ գիտի:

Դա 2004-ի ամռանն էր, չափից շատ ամաչկոտ էի, որպեսզի քայլ անեի ու ծանոթանայի հետը: Միայն անունը գիտեի ու որ ինձնից 4 տարով մեծ է, ինչն այնքան էլ նկատելի չէր: Նա գեղեցիկ էր, երիտասարդ ու տարբերվում էր մյուսներից: Ամեն դեպքում, ես այդպես էի զգում:

Լուսանկարը` Անձնական արխիվից


Այդ առավոտյան ինձ այնքան էլ լավ չէի զգում: Մինչ տանը հանգստանում էի, հեռախոսը զանգեց՝ գործակալությունից Վանյան էր, նա սկսեց խոսել բնակարանային հարցերի մասին: Շատ անհանգստացած էի, որ ինձ նման վատ պահի է զանգել եւ խնդրեցի երեկոյան խոսենք, նա համաձայնվեց: Այդ պահից սկսած չէի կարողանում չմտածել խոսակցության մասին, հասկանում էի, որ ինձ ընձեռնված հնարավորությունը բաց թողնել չեմ կարող:

Բարեբախտաբար, երեկոյան ավելի լավ վիճակում էի, թեեւ սարսափած, ինչը փորձում էի ցույց չտալ: Վանյան ներկայացավ, մի քանի տեղեկություններ ասաց իր մասին, այդ ժամանակ էլ խոստովանեցի, որ նրան մի անգամ տեսել եմ: Հետո արդեն ներկայացրեց բնակարաններն ու ասաց, որ պետք լավագույն տարբերակն ընտրեմ:

Հասկացա, որ իր ասելիքն ավարտեց ու մեր զրույցը կարող է շատ արագ ավարտվել, դրա համար էլ սկսեցի ամեն ինչից խոսել՝ նրա աշխատանքից, այլ խաղացողներից, ակումբից, Զագրեբում իմ կյանքից: Զգացի, որ ինձ լսում է ու մեր խոսակցությունը 3 ժամ տեւեց: Հիացած էի: Իսկապես սիրեցի նրա էներգիան եւ մտածելակերպը: Ուրախ էի, որ զրույցի ավարտին պայմանավորվեցինք Զագրեբ վերադառնալուցս հետո հանդիպել: Իհարկե, առիթը բնակարան գտնելն էր, բայց ինձ համար կարեւորը նրան հանդիպելն էր: Հավատում էի, որ մեր 3 ժամվա զրուցն աննշան փաստ չէ ու արդեն այն ժամանակ զգում էի, որ ինչ-որ լուրջ բան է սպասվում:

Լուսանկարը` FC Real Madrid


Առաջին հանդիպմանն էլ Վանյան նույն տպավորությունը թողեց, ինչ հեռախոսով: Գեղեցիկ էր ու համեստ, զվարճալի ու բնական: Եղանք մի քանի բնակարանում ու վերջապես մեկն ընտրեցի, որն ընդամենը 100 մետր էր հեռու նրա բնակարանից: Այն ժամանակ ոչ մեքենա ունեի, ոչ էլ վարորդական իրավունք, դրա համար օգտվեցի առիթից ու օգնություն խնդրեցի: Վանյան չմերժեց, իմ հետեւից եկավ մեծ մեքենայով եւ օգնեց տեղափոխել իրերս, իսկ ես ընդամենը մի քանի պայուսակ ունեի:

Զարմացավ. «Իսկապես համեստ տղա ես: Եթե իմանայի իրերդ այսքան քիչ են, ավելի փոքր մեքենայով կգայի»: Այդ օրվանից ի վեր միասին ծիծաղում ենք: Որպես շնորհակալություն նրան սուրճի հրավիրեցի: Միասին լավ ժամանակ անցկացրիք, բայց ժամանակն անչափ արագ անցավ: Դրանից հետո մի քանի հանդիպում էլ ունեցանք: Ընկերացանք ու միմյանց մասին արդեն ավելի շատ բան գիտեինք:

Երբ առաջին անգամ Վանյային ժամադրեցի, արդեն բավական տարված էի նրանով: Երբեք չեմ մոռանա այդ օրը՝ 2004 թվականի դեկտեմբերի 1-ն էր, առաջին անգամ համբուրվեցինք: Չգիտեի, դրանից առաջ երբեւէ այդքան երջանիկ եղել էի: Սիրահարվել էի:

Լուսանկարը` Getty Images


Սկզբում թաքցրինք մեր հարաբերությունները, քանի որ չէինք ցանկանում խոսեն մեր մասին: Դժվար էր ընկերների առաջ թաքցնել զգացմունքները: Երջանիկ էի, հանդիպում էի գեղեցիկ աղջկա հետ, ով համեստ էր, արտակարգ, տպավորիչ, ազնիվ…

Իմ պայմանագիրը «Դինամո»-ի հետ նրան չէր տպավորել, նրան նաեւ չէր հուզում այն, որ ես համարյա ոչինչ չունեի: Տնտեսագիտության դիպլոմ ուներ, երբ ես հազիվ երեկոյան խոհարարական դպրոցն էի ավարտել, բայց այդ մասին երբեւէ չի հիշատակել: Ուզում էի բոլորին ասել, թե որքան երջանիկ եմ, նա էլ ինձ է սիրում, այդ ժամանակ հարցի. «Վանյա, կլինե՞ս իմ կինը»:

Հաճախ էինք ժամանակ անցկացնում միասին, ֆիլմեր դիտում ու զբոսնում: Մի օր բնակարանս գող մտավ ու այդ պահից հետո չէի ուզում այլեւս ապրել այնտեղ: Մի ամսից Վանյան ասաց. «Լուկա, շատ հաճախ ես լինում իմ բնակարանում, գուցե տեղափոխվե՞ս»: Այսպիսով, 6 ամիս անց արդեն միասին էինք ապրում»:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին