Ապրիլ 25, 2024
972 դիտում

Սիմոնա Բայզլի 120 դոլարով հարսանեկան զգեստն ու վերջապես երջանիկ լինելու ցանկությունը


Լուսանկարը` People

Լուսանկարը` achievement.org

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` Daily Mail

Լուսանկարը` CNN

Լուսանկարը` People

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Harpers Bazaar

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` People

Լուսանկարը` People

Լուսանկարը` Olympics

Լուսանկարը` People

Լուսանկարը` Vogue

Լուսանկարը` Vogue


Սիմոնա Բայլզը պարզապես մարմնամարզուհի չէ, նա մեծագույն մարմնամարզուհի է, որը կարողացել է շատ մեծ ու անհավանական նվաճումների հասնել: Նա 2013 թվականից հետո հաղթել է բազմամարտի բոլոր մրցումներում, որտեղ հանդես է եկել ու նվաճել Աշխարհի 19 ու Օլիմպիական 4 ոսկե մեդալ: Հաղթել է անգամ վնասվածքներով, ոտքերի կոտրված մատներով ու երիկամների քարերով:

Նա դեռ շատ երիտասարդ տարիքում իր մաշկի վրա զգացել է փառքի ազդեցությունը, հաղթահարել սեքս սկանդալը, հոգեբանական խնդիրներ ունեցել, բայց միեւնույն է մնացել լայն ժպիտով ու մազերին ամրացված ժապավենով աղջնակը, որն իր կյանքում արդեն նոր փուլ է մտել:


Նրան անվանում են նոր ԲԻ թագուհի, ռոբոտ ու Սուրիա Բոնալի (գեղասահորդուհի է), քանի որ ֆիզիկապես շատ ամուր է: Սիմոնա Բայլզի անունով տարր կա մարմնամարզությունում: Նրա բարդ ուղու ու հաջողությունների մասին 2018 թվականին ֆիլմ է նկարահանվել: Այսօր մենք պատմելու ենք Բայլզի ոչ սպորտային կյանքի մասին:

Մանկությունը  

Սիմոնա Բայլզը ծնվել է ԱՄՆ-ի Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում 1997 թվականի մարտի 14-ին: Նրա մայրը ԱՄՆ էր տեղափոխվել Կենտրոնական Ամերիկայի Բելիզ պետությունից ու տարբեր տղամարդկանցից 3 երեխա ունեցել: Ալկոհոլից ու թմրանյութերից կախվածություն ուներ, հաճախակի էր օրենքը խախտում ու բանտախցերում հայտնվում: Սիմոնայի հայրն ընտանիքից հեռացել է, երբ նա շատ փոքր էր:

Հայտնի չէ, թե ինչպես կդասավորվեր նրա կյանքը, եթե պապիկն ու նրա 2-րդ կինը չորդեգրեին Սիմոնային ու կրտսեր քրոջը՝ Ադրիային:

Պապիկն այդ ժամանակ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում էր աշխատում, իսկ կինը բուժքույր էր ու ծերանոց ուներ: Նրանք ամեն ինչ արեցին, որ աղջիկները լավ կրթություն ստանան ու հաջողությունների հասնեն սպորտում: Հենց նրանց էլ մարմնամարզուհին իր իսկական ծնողներն է համարում:

Լուսանկարը` achievement.org


Սպորտում առաջին քայլերը

Սիմոնա Բայզը սպորտով լուրջ սկսել է զբաղվել 6 տարեկանում, նա տնային կրթություն էր ստանում, ինչը թույլ էր տալիս մարզումներին ավելի շատ ժամանակ հատկացնել:

Շատ արագ սկսեց բարձր արդյունքներ գրանցել ու 14 տարեկանում ընդգրկվեց ԱՄՆ-ի պատանեկան հավաքականում: Լոնդոնի Օլիմպիական խաղեր մեկնելու հավակնորդների ցանկում էր, սակայն պատանի տարիքի պատճառով դուրս մնաց վերջնական հայտացուցակից:  

Դպրոցն ավարտելուց հետո ցանկացավ ընդունվել Կալիֆոռնիայի համալսարան, սակայն որոշել է սպասել Ռիոյի Օլիմպիական խաղերին, որոնց շատ լուրջ էր պատրաստվում ու չէր ցանկանում որեւէ բանով շեղվել: Սիմոնայի մարզիչը Էյմի Բուրմանն է, որին նա հաճախ 2-րդ մայրիկ է անվանում:

Մեծահասակների մրցումներում նորամուտը նշել է 2013 թվականին ԱՄՆ-ի Գավաթում: Հաջող ելույթի շնորհիվ նրան հրավիրել են մարզվել հայտնի մասնավոր մարզումային կենտրոն, որտեղ Օլիմպիական չեմպիոնուհիներ են պատրաստում:

Լուսանկարը` Getty Images


«Երբ ես էի առաքին քայլերս կատարում, այնքան էլ շատ սեւամորթ մարմնամարզուհիներ չկային: Դրա համար ուզում էի լինել այնքան լավը, որքան կարող էի ու մյուսներին ոգեշնչել: Երբ տեսա, թե ինչպես 2012-ին Գաբի Դուգլասը հաղթեց Լոնդոնում, մտածեցի. «Եթե նա կարող է, ինձ մոտ էլ կստացվի»: Ես չէի ուզում հաջորդ Ուսեյն Բոլտը կամ Մայքլ Ֆելփսը դառնալ, ուզում էի առաջին Սիմոնա Բայլզը լինել»,- նշել է մարզուհին:

Թեեւ նրա 145 սմ հասակն ու 47 կգ-ը բնավ էլ չէին համապատասխանում մարմնամարզությանը, երբեք խոչընդոտ չեղավ հաջողության հասնելու ճանապարհին, քանի որ բնատուր տվյալներ ուներ:

Սիմոնա Բայլզն առաջին աֆրոամերիկուհին է, որը բազմամարտում Աշխարհի չեմպիոն է դարձել: Ռիոյի Օլիմպիական խաղերում նա 6 հնարավորից 5 մեդալ է նվաճել, որոնցից 4-ը ոսկե ու 1-ը՝ բրոնզե:

Դոպինգային սկանդալը

2016 թվականին Բայլզը դոպինգային սկանդալի կիզակետում հայտնվեց: Թեստի պատասխանները ցույց տվեցին, որ նրա օրգանիզմում մեթիլֆենիդատ կա, որն ուժեղ հոգեմետ դեղ է ու թմրանյութ է համարվում, որից հնարավոր է կախվածության մեջ ընկնել:

Լուսանկարը` Getty Images


Չնայած դրան՝ հակադոպինգային խորհուրդը կանոնների խախտում չարձանագրեց: Պարզվեց, որ Բայլզի բժշկական քարտում դեղամիջոցն օգտագործելու թույլտվություն է եղել:

Դեռ մանկության տարիներին նրա մոտ ախտորոշել են ուշադրության պակասի համախտանիշ եւ հիպերակտիվություն, ինչի դեմ շատ վաղ է սկսել պայքարել:

Իր Twitter-ում Բայլզը գրել էր, որ միշտ կողմ է եղել «մաքուր սպորտին» ու հետեւում է հակադոպինգային կանոններին:

Ակտիվ աղջնակը

Մարզուհին բաց ու անմիջական է, ակտիվ է սոցկայքերում ու հաճախակի հրապարակումներ է անում: Instagram-ում նա 6,8 մլն հետեւորդ ունի ու սիրով է շփվում նրանց հետ, պատասխանում հարցերին, կիսվում ապագայի ծրագրերով ու իր մտքերով:

Նա հումորով է արձագանքում իր հասակի մասին տարատեսակ մեկնաբանություններին: Մի անգամ Ինստագրամում այսպիսի զվարճալի դեպքի մասին է պատմել. «Ինձ երեխայի տեղ դրեցին՝ բորդուղեկցորդուհին նկարազարդելու ալբոմ տվեց, որ ներկեմ: « Կարիքը չունեմ, արդեն 25 տարեկան եմ»,- ասացի նրան: Բորդուղեկցորդներից մյուսն էլ նախապես հարցրել է արդյոք չափահա՞ս եմ, որպեսզի ինձ ալկոհոլային խմիչք տա»:

Լուսանկարը` Getty Images


Այդ օրը նա Վաշինգթոնից տուն էր վերադառնում, որտեղ Սպիտակ տանը Ջո Բայդենը պարգեւատրել էր Ազատության նախագահական մեդալով:

Բայզը սիրում է սոցկայքերում ավելի բարձրահասակ մարզիկների ու ընկերների հետ լուսանկարներ տեղադրել ու զվարճացնել մարդկանց: Նրա սիրելին, որի հետ վերջերս են ամուսնացել է, իրենից 40 սմ-ով բարձրահասակ է:



Սերը

Երկար ժամանակ Սիմոնա Բայլզն իր երկրպագուներին ակնարկում էր, որ սիրտը ազատ չէ, սակայն սիրելիի անունը չէր հրապարակում: Միայն 2017-ին նա խոստովանեց, որ հանդիպում է մարմնամարզիկ Սթեյսի Էրվին-կրտսերի հետ: Նրանք ծանոթացել էին մրցումների ժամանակ, սակայն հետո բաժանվել:

Հետո սկսեց հանդիպել ֆուտբոլիստ Ջոնաթան Օուենսի հետ, որը հանդես է գալիս Ամերիկայի ֆուտբոլի ազգային լիգայում: Բայլզին հրավիրել էին «Հյուսթոն Թեքսանս» ակումբին դուրս բերել խաղադաշտ, ու հենց այդ ժամանակ էլ երիտասարդ մարզիկները նկատել էին միմյանց, սակայն շուտով մոռացել այդ մասին, մինչեւ որ նորից չհանդիպեցին վիրտուալ տիրույթում՝ ծանոթությունների համար հավելվածում:

Առաջին քայլը հենց Բայլզն է արել. «Նկարը տեսնելուց հետո մտածեցի, որ բավական հաճելի է ու գրեցի. «Ողջույն»: Աստիճանաբար ծանոթացանք ու մեկ շաբաթից գնացինք զբոսանքի»:

Լուսանկարը` CNN


Որքան էլ Բայլզը հայտնի ու տիտղոսակիր էր, բայց Օուենսը նրան չէր էլ ճանաչում: «Անգամ չէի լսել Սիմոնայի մասին ու երբ այդ մասին հայտնեցի, դուրը շատ եկավ»:

Ճգնաժամը

Հենց սիրելին մարմնամարզուհուն օգնեց հաղթահարել Տոկիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած դժվարությունը: Մինչ նրանք իրար ավելի լավ էին ճանաչում, մոտենում էին Օլիմպիական խաղերը: Հաճախ էին իրար հյուր գնում ու զբոսնում շների հետ:

Բայց համավարակի ժամանակ իսկապես հասցրին իրար ճանաչել ու, Օուենսի խոսքով, երկար զրույցներն իրենց ավելի կապեցին: Քանի որ իսկական ժամադրությունների համավարակի պատճառով գնալ չէին կարող, հասկացան, թե որքան կարեւոր են իրար համար: Երբ նորից կարողացան հանդիպել, փորձում էին չբաժանվել, Բայզն անգամ իրենց մագնիս էր անվանում, որոնք չեն պոկվում իրարից: Մեկ ամսից Ջոնաթանը խոստովանեց, որ սիրահարված է ու անգամ կատակեց, որ նրա շանն էլ Սիմոնան դուր է գալիս:

Իսկ թե որքան թանկ է Օուենսը նրա համար, մարզուհին հասկացավ միայն Տոկիոյում: Երբ հոգեբանական խնդիրների պատճառով չկարողացավ ելույթ ունենալ ու դժվար իրավիճակում հայտնվեց, Ջոնաթանը խոստացավ կողքին լինել եւ օգնել:

Լուսանկարը` People


«Ամեն օր ինձ ավելի ու ավելի ես ոգեշնչում: Չեմ դիմանում, թե երբ ես տուն վերադառնալու ու նորից եմ տեսնելու ժպիտդ»,- գրել էր նա սիրելիին:

«Վերջապես ինձ ավելին եմ զգում, քան պարզապես մարզմնամարզուհի»,- պատասխանել էր Սիմոնան:

Ջոնաթանի շնորհիվ նա ավելի հեշտ հաղթահարեց խնդիրներն ու մտածում է Փարիզի Օլիմպիական խաղերում ելույթ ունենալու մասին:

Հարսանիքը

Զույգը նշանվել է 2022-ի փետրվարին, ինչի մասի հայտնելիս Սիմոնան գրել էր. «Երբեւէ արտաբերած ամենահեշտ այո-ն էր», իսկ այս տարվա ապրիլին հայտնել ամուսնության մասին: Հարսանիքից հետո Բայլզը գրել է. «Հիմա արդեն պաշտոնապես Օուենս: Երբեք նման մեծ սեր չեմ իմացել: Իմը՝ հավերժ»:

26-ամյա մարզուհին ուրախ իրադարձության լուսանկարներով միանգամից կիսվել է օգտատերերի հետ: Պարզվում է, որ զգեստի ընտրության հարցում առանձնապես չի մտածել, սպիտակ բլուզ է ընտրել ու օնլայն խանութից 120 դոլարով կիսաշրջազգեստ գնել, որոնք համադրելով էլ ստացել է իր հարսանեկան տեսքը:

Լուսանկարը` Vogue


«Հարսանեկան բոլոր իրերս պատվիրել եմ մեկ շաբաթում, այդ թվում՝ ծաղկեփունջը»,- պատմել է նա:

Հարսանիքը հատուկ են գարնանն արել, քանի որ Օուենսը գործող ֆուտբոլիստ է, այնպես են արել, որ նրա խաղերին որեւէ բան չխանգարի: Այդ ընթացքում NFL-ում դադար էր ու Օուենսը կարող էր սիրելիի հետ վայելել ազատ ժամանակը:

Նրանց ապագա ծրագրերը սպորտի ու մեծ ընտանիքի հետ են կապված, ցանկանում են միմյանց աջակցել ու նոր ձեռքբերումներ ունենալ:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին