Ապրիլ 27, 2024
2212 դիտում

Ամբողջ աշխարհին Պելե պարգեւած 100-ամյա դոնա Սելեստեն


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Պելեն ողջ կյանքի ընթացքում յուրահատուկ ջերմ հարաբերություններ է ունեցել ու կապված եղել մոր՝ Սելեստեի հետ, որը 2022-իննշել է 100-ամյակը: Որդու առողջական ծանր վիճակի մասին լուրը նրան չեն հայտնել, իսկ մահը մեծ դժվարությամբ են տեղեկացրել:   

Մահից հետո Պելեի դուստրը՝ Քելլի Նասիմենտուն, հուզիչ նկար է հրապարակել, որում նրա հայրը երիտասարդ տարիքում մոր հետ է:

Պելեն մեկ ամիս առաջ էր սոցկայքերում մայրիկի 100-ամյակի առիթով գրառում կատարել. «Այսօր նշում ենք դոնա Սելեստեի 100-ամյակը: Պատանի տարիքից նա ինձ սովորեցրել է գնահատել սերն ու խաղաղությունը: Հարյուրավոր պատճառներ ունեմ շնորհակալ լինելու, որ նրա որդին եմ: Կիսվում եմ այս լուսանկարներով՝ մեծ հուզմունքով նշելով այս օրը: Շնորհակալ եմ քեզ հետ անցկացրած ամեն օրվա համար, մայրիկ»:



«Ախ, քո մայրիկը: Շատ ամուր կին է: Երբ այս ամենի մասին գրում եմ, նա 99 տարեկան է: Նա մինչեւ հիմա հոգուդ հետ խաղում է: Երբ նրան հյուր ես գնում, մի խոսիր այն մասին ինչ ուզում ես: Նա կասի. «Դու իմ տանն ես: Մենք կխոսենք այն թեմաներից, որոնք ես կընտրեմ»: Նա միշտ տան ղեկավարն է եղել»,- սա էլ հատված է Պելեի՝ ինքն իրեն գրված նամակից:

Սելեստե Արանտեսը ծնվել է Մինաս-Ժեյրաս նահանգում, բայց Պելեի ծնունդից անմիջապես հետո տեղափոխվել են Սան Պաուլու, որպեսզի ավելի լավ կյանք ունենան: Հենց այնտեղ էլ Պելեն սկսել է կատարել ֆուտբոլային առաջին քայլերը, նախ ընդունվել է «Բաուրու»-ի ակադեմիա, ապա տեղափոխվել «Սանթոս»:

Մայրն այնքան էլ ուրախ չի եղել, որ որդին ամուսնու պես ֆուտբոլիստի կարիերան է ընտրել: Պատճառն այն էր, որ Դոնդինյոն այդպես էլ չկարողացավ երազանքն իրականացնել ու ֆուտբոլում մեծ հաջողությունների հասել: Նա հանդես է եկել մի քանի բրազիլական ակումբներում, բայց գումար վաստակել չի ստացվել: Դրա համար էլ Սելեստեն ֆուտբոլով զբաղվելը բնութագրել է որպես «փակուղի դեպի աղքատություն»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Պելեի իսկական անունը Էդսոն է, Թոմաս Էդիսոնի պատվին, պարզապես հիվանդանոցում սխալմամբ «ի» տառը չեն գրել: Անվան ընտրությունը շատ սիմվոլիկ է եղել, քանի որ Պելեի ծնվելուց կարճ ժամանակ առաջ է նրանց քաղաքում էլեկտրականություն հայտնվել, ինչն էլ տպավորել է ծնողներին:

«Մայրիկս՝ Սելեստեն, տեղացի վարորդի դուստր էր: Փոքրիկ էր չափերով, փայլուն մազեր ուներ ու գեղեցիկ ժպիտ: Հայրս՝ Ժուան Ռամոս դե Նասիմենտուն, որին բոլորը գիտեն որպես Դոնդինյո, փոքրիկ քաղաքից էր: Նա Տրես Կորասոյնեսում զինվորական ծառայության էր, երբ ծանոթացավ մայրիկիս հետ: Հայրիկը կենտրոնական հարձակվող է եղել «Ատլետիկո» ակումբում: Ամուսնացել են, երբ մայրս 15 տարեկան էր, իսկ 16-ում ծնվել եմ ես:

Ծնվելուս մասին ինձ մանրամասն պատմել է Ամբրոզինա տատիկս, որը մայրիկիս կողքին է եղել ու օգնել է նրան: Ի վերջո փոքրիկ երեխային, ինչպիսին ես էի, ցույց տվեցին աշխարհին: Քեռի Ժորժին հորս հարցին՝ «Տղա՞ է, թե՞ աղջիկ» բացականչեց. «Նա հստակորեն շատ էլ սեւ է»: Հայրս շոշափել է ոտքերս ու ասել, որ լավ ֆուտբոլիստ եմ դառնալու: Տատիկս չի հիշել մայրիկիս արձագանքը, բայց պատկերացնում եմ, թե նրան որքան դուր չեն եկել այդ խոսքերը»,- իր ինքնակենսագրական «Կյանքին սիրահարվածի խոստովանությունը» գրքում գրել է Պելեն:

Լուսանկարը` անձնական արխիվից


Սելեստեն ցանկանում էր, որ որդին գիտնական դառնա: Բայց ամեն ինչ դասավորվեց այլ կերպ ու, թեեւ Պելեն գիտնական չդարձավ ու որեւէ հայտնագործություն չարեց, բայց մոլորակի վրա համարյա մարդ չմնաց, որ չճանաչի նրա որդուն գնդակի հետ վարվելու կախարդանքի շնորհիվ: Եթե Թոմաս Էդիսոնը մարդկանց էլեկտրականության շնորհիվ լույս պարգեւեց, Պելեն նույնն արեց ֆուտբոլի միջոցով:

Իսկ Պելե նա դարձավ հոր թիմակից ու իր սիրելի խաղացող դարպասապահ Բիլեի պատվին, որի անունը մշտապես սխալ էր արտասանում եւ ստացվում էր՝ Պիլե կամ Պելե: Մեկ այլ տարբերակով Պելե նշանակում է ոտաբոբիկ, մանկության տարիներին հենց այդպես էր նա ընկերների հետ ֆուտբոլ խաղում:

Տղայի առաջին մականունը Դիկո էր ու ստացել էր քեռի Ժորժիից, այդ անունով նրան տանն էին սիրում դիմել, իսկ մոր համար ողջ կյանքի ընթացքում հենց Դիկո էլ մնաց:

Լուսանկարը` անձնական արխիվից


Սելեստեն ու Դոնդինյոն ամուսնացել են 1939 թվականին՝ 15-ամյա աղջիկը 10 տարով ամուսնուց փոքր էր: Մինչ տղան հայտնի կդառնար, Սելեստեն հավաքարար է աշխատել: 1966-ին, երբ Պելեն արդեն Աշխարհի կրկնակի չեմպիոն էր, նա բրազիլական O Globo թերթի կողմից ստացել է «Տարվա մայր» մրցանակը:

Նույն օրը գնացել է 1966 թվականի Աշխարհի առաջնությանը պատրաստվող որդու մարզմանը հետեւելու: Մորը տեսնելուն պես, Պելեն գնդակը մի կողմ է թողել ու վազել Սելեստեին գրկելու, դա տեղի է ունեցել հենց մայրիկների տոնին: Ֆուտբոլիստի թիմակիցներին այդ քայլը մի քիչ զարմացրել է, նրանք սովոր չէին որեւէ պատճառով մարզումն ընդհատել:

«Սելեստեն աչքի ընկնող, բայց եւ հասարակ աղջիկ էր, որը հիանալի մայր դարձավ: Նա շատ կարգապահ էր ու անմիջապես ինձ էր զանգում, եթե ընտանիքում որեւէ մեկը հիվանդանում էր», – O’Globo-ին պատմել է «Սանթոս»-ի բժիշկներից մեկը:

Չնայած որդու անդադար աճող հայտնիությանը, Սելեստեն փորձում էր աննկատ մնալ, հարցազրույցներ քիչ էր տալիս ու համարյա չէր խոսում որդու մասին՝ թեեւ նրան տարատեսակ մրցանակներ էին հանձնում ու տարբեր տեղեր հրավիրում: Նա հանգիստ էր վերաբերվում ամեն ինչին, իսկ որդուն տրված ձիրքի համար շնորհակալություն հայտնում Աստծուն:

Լուսանկարը` անձնական արխիվից


Պելեի հայրը մահացել է 1996 թվականին սուր սրտային անբավարարությունից, այդ ժամանակ նա 79 տարեկան էր:

«Ողջ կյանքում հպարտ մնացի, որ հայրս միակ ֆուտբոլիստն է, ում հաջողվել է մեկ հանդիպման ընթացքում գլխով 5 գոլ խփել: Այդ ցուցանիշով նրան երբեք էլ չկարողացա շրջանցել: Երբ 1950 թվականին Բրազիլիան ԱԱ-ի եզրափակչում զիջեց Ուրոգվային, հորս արտասվելիս տեսա: Ես եզրափակչի ժամանակ 10 տարեկան էի ու ընկերներիս հետ փողոցում ֆուտբոլ էի խաղում: Երբ վերադարձա տուն, կյանքում առաջին անգամ նրա աչքերին արցունքներ տեսա: Այդ ժամանակ էլ նրան խոստացա. «Մի օր քեզ համար կհաղթեմ Աշխարհի առաջնությունում»: Մինչ այդ երազում էի օդաչու դառնալու մասին, բայց այդ պահից սկսած միայն ֆուտբոլով զբաղվելու մասին էի մտածում»,- խոստովանել է Պելեն:

Լուսանկարը` անձնական արխիվից


100-ամյա Սելեստեն շարունակում է ապրել Սանթոսում, նրան խնամում է դուստրը՝ Մարիա Լուսիան: Մայրն ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, դրա համար մշտապես խնամքի կարիք ունի:  

Ֆուտբոլիստի հետ հրաժեշտի արարողության երթուղին այնպես էին կազմել, որ մահվան թափորն անցնի Սելստայի տան կողքով, մի կնոջ, որը Բրազիլիային ու ամբողջ Աշխարհին նվիրել է լեգենդար Պելեին, իսկ նրա ժառանգությունն ու նվաճումները դեռ շատ սերունդներ մոռանալ չեն կարողանա:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին