Ապրիլ 30, 2024
1504 դիտում

50-ամյակը նշող Զինեդին Զիդանի կյանքի կանոնները. Ես երջանիկ մարդ եմ


Լուսանկարը` abc.es

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` GQ

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` Eurosport

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` thesolesupplier.co.uk

Լուսանկարը` abc.es

Լուսանկարը` abc.es

Լուսանկարը` UEFA

Լուսանկարը` abc.es

Լուսանկարը` abc.es

Լուսանկարը` abc.es


Այսօր Աշխարհի մեծագույն ու սիրված ֆուտբոլիստներից մեկի՝ Զինեդին Զիդանի 50-ամյակն է: Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի հոբելյարի առիթով հավաքել ենք նրա ամենահայտնի մտքերն ու սկզբունքները:

Ես այնքան էլ չեմ սիրում խոսել:

Երբեք չեմ ունեցել ներքին կարգախոս:

Բառերով կարելի է ավելի ուժգին հարվածել, քան բռունցքներով: Այդ մասին դեռ մանուկ հասակում եմ հասկացել:

Ֆուտբոլում ինչ-որ բանի հասել եմ միայն նրա շնորհիվ, որ շատ երկար տարիներ առաջ փողոցում ընկերներիս հետ ֆուտբոլ եմ խաղացել:

Բախտս բերել է, մեծացել եմ վատ թաղամասում, նման տեղերում ոչ միայն խաղալ ես սովորում, այլ նաեւ՝ ապրել:

Լուսանկարը` UEFA


Մեր թաղամասն անհանգիստ էր, բայց կարեւոր էր, թե ովքեր էին կողքիս: Ես լավ շրջապատում էի մեծանում: Իմ 20 ծանոթներից ոչ մեկը չէր ծխում կամ էլ խմում: Ամեն դեպքում այն արժեքները, որոնք ընտանիքդ դավանում է, քեզ համար որոշիչ են դառնում:

Ես արտասվում էի, որ խաղակոշիկներ չունեմ, բայց մի օր հանդիպեցի մեկին, ով ոտքեր չուներ:

Ամբողջ աշխարհով մեկ ճանաչելի եմ դարձրել ոչ թե ինձ, այլ ծնողներիս: Ի՞նչը կարող է ավելի լավ լինել:

Հայրս ալժիրցի է, որը հպարտանում է իր արմատներով, իսկ ես պարզապես հպարտանում եմ նրանով: Հայրս այն մարդն է, ով ինձ ասել է՝ ներգաղթյալը պետք է 2 անգամ ավելի շատ աշխատի, քան մյուսները:

Լուսանկարը` GQ


Նա երբեք բառերով չի ասել, որ ինձ սիրում է, բայց նրա արարքներից միշտ հասկանում էի, որ ինձ Աշխարհում բոլորից շատ է սիրում:

Իրականում երբեք էլ չեմ լքել Ալժիրը, այն ապրում է իմ սրտում:

Միշտ հիշում եմ, թե որտեղից եմ ծնունդով ու հպարտանում եմ, թե ով եմ ես:

Շատ լավ եմ հիշում այն ժամանակահատվածը, երբ ամաչում էի իմ ծագումից: Բայց հիմա ամաչում եմ այդ ժամանակից:

Որքան շատ ես ապրում, այնքան հիասթափություններդ ավելանում են: Դրա համար էլ երբեք չարժե հետ նայել՝ մանավանդ, երբ կյանքիդ կեսն արդեն անցել է:

Լուսանկարը` UEFA


Քանի դեռ ողջ եմ, չեմ ուզում արտասանել «Դա ինձ համար շատ ծանր է» նախադասությունը:

Պետք է զգույշ լինեմ, քանի որ երիտասարդ խաղացողների համար օրինակ եմ:

Տղամարդու համար բառերն ավելին արժեն, քան գործողությունները: Ավելի լավ է հարված ստանալ, քան վատ խոսքեր լսել քո հասցեին:

Մարդկանց օգնելու համար պատճառ պետք չէ:

Միանգամից չեմ հասկացել, թե որքան անհավանական է, երբ ամբողջ երկիրն անհանգստանում է քեզ համար:

Լուսանկարը` Eurosport


Հաղթանակն ինձ համար խորքային արժեք է:

Կարեւոր չէ, թե քանի անգամ ես հաղթում, ամեն անգամը տարբեր է լինելու: Հաղթանակներն առհասարակ չեն կարող ձանձրացնել: Հնարավոր է հաղթել 10 խաղ շարունակ ու ցանկանալ լավագույնը լինել նաեւ 11-րդում:

Անհատական մրցանակներն այնքան էլ կարեւոր չեն, հաղթում ու պարտվում է թիմը:

Վստահ չեմ, որ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստն եմ եղել, բայց խաղացել եմ լավագույնների կողքին:

«Ռեալը» լավագույն բանն է, որ տեղի է ունեցել իմ կյանքում: Կար ժամանակ, որ երազում էի հագնել այդ հայտնի սպիտակ շապիկը, իսկ հետո ճակատագիրն ինձ շանս տվեց մարզել Աշխարհի լավագույն թիմը: Այո, ես երջանիկ մարդ եմ:

Լուսանկարը` UEFA


Մարզիչ եմ դարձել ոչ այն պատճառով, որ ընտանիքիս կերակրելու խնդիր ունեմ: Էլ գումար վաստակելու կարիք չունեմ, բայց ինձ դեռ հետաքրքիր է ինքս ինձ մարտահրավեր նետել:

Մեսսին ֆուտբոլային Մոցարտ է, այս մասն հաստատ կարող եմ պնդել:

Կարեւոր չէ, թե ինչից են խաղակոշիկներդ պատրաստված: Եթե այդ մասին մտածես, երբեք էլ չես հաղթի:

Հպարտ եմ, որ ինձ համեմատել են Միշել Պլատինիի հետ:

Կարեւոր չէ, թե ինչպես ես հեռանում, կարեւոր է, թե ով ես եղել:

Ամաչկոտ եղել եմ, այդպիսին էլ կմնամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին