Հոկտեմբեր 17, 2024
exclusive
3420 դիտում

Աշխատասեր, ֆուտբոլին նվիրված ու ՉԼ-ում խաղացած Էդուարդ Սպերցյանը


Լուսանկարը` FC Urartu

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC urartu

Լուսանկարը` FC urartu

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC urartu

Լուսանկարը` FC urartu

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar

Լուսանկարը` FC Krasnodar


Էդուարդ Սպերցյանի նորամուտը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում չափազանց տպավորիչ ստացվեց: Նա փոխարինման մտավ ԱԱ-ի ընտրական մրցաշարում Ռումինիայի դեմ հանդիպման 2-րդ խաղակեսում ու րոպեներ անց արդեն իր առաջին գոլը խփեց:


Mediamax Sport-ը ծանոթացել է 20-ամյա կիսապաշտպանի կարիերային ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները: Ֆուտբոլիստը դեռ չի հասցրել շատ հարցազրույցներ տալ ու խոսել իր մասին: Համացանցում նրա մասին եղած տեղեկություններն էլ դեռ այդքան շատ չեն:

Ֆուտբոլային 1-ին քայլերը

 
Սպերցյանը ծնվել է 2000 թվականի հունիսի 7-ին Ստավրոպոլում: Ֆուտբոլային կարիերան սկսել է Պյատիգորսկում: Մայրիկն է Էդուարդին ու եղբորը տարել մարզվելու, սկզբում նրան փոքր լինելու պատճառով չեն ցանկացել ընդունել խումբ:

Լուսանկարը` FC Krasnodar


«6 տարեկանից եմ ֆուտբոլով զբաղվել եղբորս հետ: Պյատիգորսկում կար միայն 1996 թ. ծնվածների թիմ, մյուս տղաները 4 տարով մեծ էին ինձնից: Ակումբում ինձ չէին ուզում ընդունել՝ պատճառաբանելով, որ դեռ շատ փոքր եմ: Լաց եղա ու ասացի, որ շատ եմ ցանկանում ընդունվել: Ինձ թույլ տվեցին ուժերս փորձել:  

Առաջին մարզիչս Մխիթար Դավիդյանն էր, նա պարապմունքներից հետո նաեւ անհատապես էր ինձ հետ աշխատում»,-ՀՖՖ-ի պաշտոնական կայքին ասել է նա:

Պյատիգորսկում 1998 թ. ծնված ֆուտբոլիստների մրցաշար է անցկացվել, Սպերցյանն իր թիմի կազմում Կրասնոդարի դեմ է հանդես եկել: Հանդիպումից հետո մարզիչը ֆուտբոլիստի հորն առաջարկել է փորձել տղայի ուժերն իրենց մոտ:

«Հաճույքով ընդունեցինք հրավերը, ժամանեցինք Կրասնոդար, որտեղ հետեւեցին իմ խաղին, միանգամից հավանեցին ու ընդունեցին ակադեմիա»,- հիշել է Սպերցյանը:

Լուսանկարը` FC Krasnodar


Նա 10 տարեկանում հայտնվել է Կրասնոդարում, որի 2-րդ թիմում նորամուտը նշել է 2018 թվականի մարտին «Բիոլոգ-Նովոկուբանսկ» թիմի դեմ խաղում: Ֆուտբոլի ազգային լիգայում նորամուտը կայացել է նույն տարվա հոկտեմբերին «Խիմկիի» դեմ խաղում, որում նրա թիմը հաղթել է 4:2 հաշվով:

2020-2021 առաջնության 9 խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ, ինչից հետո նորամուտն է նշել նաեւ «Կրասնոդարի» հիմնական թիմում: 2020-ի սեպտեմբերին նա մասնակցել է «Խիմկիի» դեմ 7:2 հաշվով ավարտված խաղին:



Ոչ պատահական հաջողությունները

Սպերցյանը «Կրասնոդար-2»-ի ավագն է: Հարցին, թե ի՞նչն է համարում իր հաջողությունների հիմնական գաղտնիքը, նա նշում է տքնաջան աշխատանքը:

«Փորձում եմ ամեն խաղում ու մարզման ժամանակ դրսեւորել ինձ, շարունակել աճել: Այս մրցաշրջանում «Կրասնոդար-2»-ի մարզիչ Արտյոմ Կուլիկովը գնահատել է իմ ջանքերը, առաջատարի որակներն ու ինձ վստահել ավագի թեւկապը: Դա շատ մեծ պատասխանատվություն է, ամեն ինչ անում եմ, որ արդարացնեմ մարզչի վստահությունը: Ավագը պետք է կարգապահ լինի ու օրինակ ծառայի մյուսներին»,- պատմել է Սպերցյանը:

Նա նշել է, ոչ գլխավոր թիմում էլ շատ հեշտ է հարմարվել ու թիմակիցների հետ ջերմ հարաբերություններ ունի: Կիսապաշտպանը համարում է, որ Պրեմիեր Լիգայում լավ խաղը կախված է մարզչի վստահությունից ու սեփական ուժերին հավատալուց:

Լուսանկարը` FC Krasnodar


Նորամուտը ՉԼ-ում

Չնայած իր բավական երիտասարդ տարիքին, Սպերցյանն արդեն խաղացել է ամենահեղինակավոր ֆուտբոլային մրցաշարում: Նա «Կրասնոդարի» կազմում մասնակցել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Չելսիի» դեմ խաղին: 2020-ի հոկտեմբերին կայացած հանդիպումն ավարտվել է ռուսական թիմի 0:4 հաշվով պարտությամբ:

«Թեեւ աննշան, սակայն դրական բան էլ եղավ այդ պարտության մեջ: «Կրասնոդարը» փորձարկեց այնպիսի երիտասարդ խաղացողի, որը շատ խորքային պահեստային էր համարվում: Նա էլ մյուս երիտասարդների պես Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի նորեկ է»,- գրեց sportbox.ru-ն:

 

Սպերցյանն էլ խոստովանել է, որ Չեմպիոնների Լիգայում խաղալն ամեն ֆուտբոլիստի երազանքն է:

Լուսանկարը` FC Krasnodar


«Ստադիոնում օրհներգը լսելիս իսկապես փշաքաղվում ես: ՉԼ-ում նորամուտս շատ մեծ ակումբի դեմ խաղում կայացավ, աննկարագրելի հույզեր ունենա: Երբ «Չելսիի» դեմ խաղում փոխարինման մտա հաշիվը 0:3 էր, մոտ 10 րոպե անցկացրի խաղադաշտում: Հասկանում էի, թե ինչ թիմի դեմ եմ խաղում, բայց գլխումս հոգեբանորեն տրամադրվում էի, որ սովորական ֆուտբոլիստներ են, բայց պարզապես փորձառու: Երջանիկ էի, որ նման շանս ստացա, այն ամբողջ կյանքում կհիշեմ: Մանկուց երազում էի այդ մասին»:

Հավաքականի նորեկը

Փետրվարին ՀՖՖ-ն հայտնեց, որ Էդուարդ Սպերցյանը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում: Ահա թե ինչ էր նա ասել այդ կապակցությամբ:

«Ինձ հայ եմ համարում, չնայած ծնվել եմ Ռուսաստանում: Շատ ուրախ եմ, որ պաշտպանելու եմ իմ նախնիների պատմական հայրենիքի պատիվը: Թիմին միանալու որոշումը կայացրել եմ ինքս, իսկ ընտանիքս հավանություն է տվել: Հավատում եմ, որ հավաքականն ի վիճակի կլինի լուծել իր առջեւ դրած խնդիրները»:

Սպերցյանն ընդգծել էր, որ միշտ հետեւել է Հայաստանի հավաքականի ելույթներին, անձամբ ծանոթ է Խորեն Բայրամյանին եւ Վարազդատ Հարոյանին. «Կարծում եմ՝ ֆուտբոլիստների խաղամակարդակը շատ բարձր է, իսկ Հենրիխ Մխիթարյանը, անկասկած, թիմի առաջատարն է»:

Լուսանկարը` FC urartu


Հավաքականում իր նորամուտի խաղից առաջ էլ նա նշել էր, որ սիրտն է հուշել՝ միանալ Հայաստանի ընտրանուն, քանի որ դա շանս էր ներկայացնել իր երկիրն ու ազգը:

«Խորենից եմ հետաքրքրվել հավաքականի մասին: Նա ասել է, որ մի ընտանիքի պես են թիմում, անհավանական մթնոլորտ է ու բոլորը ջերմ շփվում են իրար հետ»:

Դեռ խաղից առաջ նա խոստացել էր գոլ խփելու դեպքում այն նվիրել իր ընտանիքին: Ռումինիայի դարպասը գրավելուց հետո նա շատ երջանիկ էր:

«Աննկարագրելի են հույզերս, չեմ էլ կարող բացատրել դրանք: Նման նորամուտի մասին միայն երազել կարելի է: Ողջ ուժերս ներդրել եմ, որպեսզի թիմը հաղթի: Բոլոր տղաները մինչեւ վերջ պայքարեցին, ամենագլխավորն այն է, որ չհանձնվեցինք, կարողացանք գոլեր խփել ու հաղթել»,-սա էլ հաղթանակից հետո Սպերցյանի խոսքերն են:

Լուսանկարը` FC urartu


Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, որը երբեք չի սիրում խոսել առանձին ֆուտբոլիստների մասին, բացառություն է արել ու պատմել կիսապաշտպանի որակների մասին. «Էդուարդ Սպերցյանն ուժեղ բնավորություն ցուցադրեց, այնպես որ շատ արագ կարող է հավաքականում կարեւոր ֆուտբոլիստի վերածվել»:

Յուրա Մովսիսյանի մաղթանքը

Երբ փետրվարին հայտնի դարձավ, որ Սպերցյանը ներկայացնելու է Հայաստանը, ազգային ընտրանու ու «Կրասնոդարի» նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը հաջողություն մաղթեց ֆուտբոլիստին:

Նա նաեւ հրապարակեց Կրասնոդարում տարիներ առաջ համատեղ նկարը, որում Սպերցյանը դեռ բավական փոքր է ու հանդես է գալիս ակումբի ակադեմիայում:

Լուսանկարը` FC Krasnodar


«Բարի գալուստ Հայաստանի հավաքական»,- գրել էր Մովսիսյանը:

Սպերցյանը խոստովանել է, որ իրեն միշտ դուր է եկել Մովսիսյանի խաղը «Կրասնոդարում»:

«Այդ տարիներին ես հիմնական թիմի հանդիպումների ժամանակ գնդակ մատակարարող տղաներից էի: Յուրան, անկասկած, իմ ամենասիրելի խաղացողներից էր: Նա խաղադաշտում ու դրա սահմաններից դուրս անվիճելի առաջատար էր»:

«Կրասնոդարի» հայերը

 

Էդուարդ Սպերցյանը նշել է, որ նախընտրում է խաղալ հարձակմանը մոտ, սակայն գիտակցում է, որ կենտրոնական կիսապաշտպանի գործառույթների մեջ մտնում է ոչ միայն հարձակվելը:

«Ամեն ինչ կախված է կոնկրետ խաղից: Չեմ ուզում խոսել իմ ուժեղ ու թույլ կողմերի մասին, պետք է բոլորն էլ բարելավել՝ առանց բացառության»:

«Կրասնոդարում» Սպերցյանը խաղում է այլ հայազգի ֆուտբոլիստների հետ՝ Հարություն Գրիգորյանի ու Խորեն Բայրամյանի կրտսեր եղբայր Լեւոնի: Ահա թե ինչ է Սպերցյանն ասել «հայկական այդ եռանկյան» մասին:

Լուսանկարը` FC Krasnodar



«Լյովան ու Հարութն իմ ամենամտերիմ ընկերներն են: Ամեն օրը միասին ենք անցկացնում, հիանալի շփվում ենք: Լավ տղաներ են ու հեռանկարային ֆուտբոլիստներ: Հույս ունեմ, որ մոտ ապագայում նրանք էլ կհամալրեն Հայաստանի հավաքականի կազմը»:

Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին