Ապրիլ 24, 2024
16082 դիտում

Օլիմպիական խաղերի մասնակիցները հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ


Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am

Լուսանկարը` primeminister.am


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին:

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

«Թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր օլիմպիականներին՝ Հայաստանը Տոկիոյում ներկայացնելու համար: Ուզում եմ շնորհավորել մեր մրցանակակիրներին հաջող մրցելույթի առիթով: Այս խաղերում ոսկե մեդալ չնվաճեցինք, բայց մեր մասնակցությունից դժգոհ չենք:

Իհարկե, այն մթնոլորտը, որն առկա է երկրում, իր ազդեցությունն ունենում է մեր մարզիկների, ընդհանրապես սպորտի վրա, բայց կարծում եմ, որ կարողացել ենք պատշաճ ձեւով ներկայանալ: Որոշ դեպքերում մեզ շատ քիչ չբավականացրեց օլիմպիական ոսկի նվաճելու համար:

Օլիմպիական խաղերում առավել հաջող մրցելույթներ ունենալու համար պիտի շատ արագ ամփոփենք արդեն իսկ տեղի ունեցածի արդյունքները եւ միանգամից պատրաստվենք հաջորդին: Նախարարությունն Օլիմպիական կոմիտեի հետ այսօրվանից համատեղ ճանապարհային քարտեզ պետք է ձեւավորեն մեր անելիքները որոշելու եւ դրանք իրագործելու համար: Պետք է ֆեդերացիաների, մեր մարզիկների հետ համակարգված աշխատենք եւ գնանք առաջ»,- ասել է Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, որը Տոկիոյում հետեւել է մարզիկների ելույթներին, նշել է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ դրանք 7-րդ ամառային Օլիմպիական խաղերն էին, իսկ մեդալների որակական առումով 3-րդ արդյունքն է գրանցվել:

Նա անդրադարձել է արձանագրված խնդիրներին, այդ թվում՝ մրցավարական, որոնք պետք է քննարկել եւ հասկանալ ինչպես հակազդել դրանց:

Ծառուկյանը նույնպես կարեւորել է թիմային աշխատանքը՝ Կառավարության, Օլիմպիական կոմիտեի եւ ֆեդերացիաների միջեւ աշխատանքի բաժանում կատարելու ու համատեղ ջանքերով առաջ գնալու առումով:

«Հիմնական խնդիրը պայմաններն են. մարզադպրոցներ չկան, վերանորոգված չեն, գույք չկա: Օլիմպիական կոմիտեն թող վերանորոգի, Կառավարությունը՝ գույքով ապահովի: Պետք է համակարգված՝ ֆեդերացիաներով, Օլիմպիական կոմիտեով լուծենք խնդիրները եւ այս անգամ արդեն պատրաստ լինենք, որ ծանրամարտում 6 մարզիկ մասնակցի, բռնցքամարտից՝ 8»,- նշել է ՀԱՕԿ-ի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին