Դեկտեմբեր 22, 2024
27726 դիտում

Ալեքսանյան. Արթուրի ընտանիք կազմելու ժամանակն է, իսկ մյուս խաղերին մասնակցել ինքը կորոշի


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական հավաքականի ու Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ չասաց, արդյոք Օլիմպիական չեմպիոնին կտեսնենք նաեւ 2024-ի Փարիզի խաղերին:

«Որպես ծնող չեմ ուզում քամել Արթուրի բոլոր ուժերը, բայց նա երազանք ունի, որը Տոկիոյում այդպես էլ չիրականացավ՝ դառնալ կրկնակի Օլիմպիական չեմպիոն: Ինքը պետք է որոշի հետագայում ինչ անել:

Կարապետ Չալյանին էլ որդուս պես եմ վերաբերվում, նա էլ ինքը կորոշի իր ապագայի ու ըմբշամարտում մնալու վերաբերյալ: Բացի այդ երկուսի ընտանիք կազմելու ժամանակն է, նույնիսկ անցել է, դրանով էլ պետք է զբաղվեն:

Արթուրն երբեք չի ասել, որ ինքն ուժեղ է՝ նույնիսկ միեւնույն մրցակցին մի քանի անգամ շարունակ հաղթելու դեպքում, ինչպես դա արեց Մուսա Եվլոեւը: Նա հայտարարեց, որ վերջին 3 տարիներին միշտ ուժեղ է եղել Արթուրից: Կուզեմ, որ նա հիշի մնացած տարիները, երբ ինքն էր պարտություն կրում:

Կուզեմ պատասխանել նաեւ Ռուսաստանի ֆեդերացայի նախագահ ու UWW-ի փոխնախագահ Միախայիլ Մամիաշվիլիին, թեեւ նրա հետ անձամբ խոսել եմ, բայց քանի որ նա ԶԼՄ-ով է անդրադարձել Արթուրին, նույն կերպ էլ ես կանեմ:

 

Նա մեր ըմբիշին թույլ է անվանել, մի՞թե թույլ մարզիկը նման նվաճումների կհասներ ու այդքան մեդալներ կնվաճեր: Անգամ հենց Մամիաշվիլու նվաճումների հետ համեմատելիս Արթուրն ավելի ուժեղ է, թեեւ նա հանդես է եկել սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրում, իսկ ռուս ըմբիշը՝ հզոր ԽՍՀՄ-ի:

Օլիմպիական խաղերում շատ վատ մրցավարության պատճառով որոշել եմ UWW-ին վերադարձնել իմ մրցավարական գրքույկը: Հրաժարվում եմ այդ կարգի մրցավարական ղեկավարության հետ աշխատել: Որոշումս պետք է քննարկեմ մեր սպորտային կառույցների հետ: Չեմ կարող նրանց հետ նույն ճանապարհն անցնել, բայց կպայքարեմ որպես մարզիչ»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին