Ապրիլ 26, 2024
43566 դիտում

Ծանրամարտի ԵԱ. Դավիթ Հովհաննիսյանն արծաթե մեդալակիր է


Դավիթ Հովհաննիսյանը
Դավիթ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Ավագյանը
Կարեն Ավագյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որն ընթանում է ալբանական Դուրրես քաղաքում, մինչեւ 20 տարեկանների պայքարում հարթակ են դուրս եկել 85 կգ քաշայինները:

Հայաստանն այստեղ ուներ երկու ծանրորդ՝ Դավիթ Հովհաննիսյանն ու Կարեն Ավագյանը:

Պոկում վարժությունում Հովհաննիսյանն օգտագործեց բոլոր երեք մոտեցումներն ու 158 կգ-ով նվաճեց փոքր արծաթե մեդալ: Իսկ Ավագյանը, որը ձախողեց վերջին մոտեցումը, 156 կգ-ով դարձավ փոքր բրոնզե մեդալակիր:

Հովհաննիսյանը հրում վարժությունում 185 կգ-ով նվաճեց փոքր արծաթ, իսկ Ավագյանը, չօգտագործելով վերջին երկու հնարավորությունները, 183-ով ելույթն ավարտեց 6-րդ տեղում:

Երկամարտի 343 կգ արդյունքով Դավիթ Հովհաննսիյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ Ավագյանը 339-ով 4-րդն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին