Բելգրադում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, երեկ կայացել են կիսաեզրափակիչները:
Այդ փուլ հասած Հայաստանի 7 ներկայացուցիչներից եզրափակիչ են անցել ու ոսկու համար կպայքարեն միայն երկուսը:
35-ամյա Բարեղամ Հարությունյանն (48 կգ) առաջին անգամ է դուրս եկել ԵԱ-ի եզրափակիչ: Նա կիսաեզրափակչում կարեւոր հաղթանակ է գրանցել սերբ Ռադե Ջոկսիմովիչի նկատմամբ: Նարեկ Մանասյանն (92 կգ) էլ ուժեղ է եղել Ադրբեջանը ներկայացնող Ալֆոնսո Լորեն Բերտոյից:
Անուշ Գրիգորյանը (50 կգ), Անի Հովսեփյանը (70 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ) եւ Արարատ Հարությունյանը (67 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչները կայանալու են ապրիլի 28-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: