Մայիս 19, 2024
572 դիտում

Որոշվել են Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարի հաղթողները


Լուսանկարը` Հայաստանի հրաձգության ֆեդերացիա


13-րդ անգամ կայացել է Աշխարհի քառակի, Եվրոպայի 16-ակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյանի հուշամրցաշարը, որն անցկացվել է Երեւանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում:

Ելույթ են ունեցել Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի թիմերը, հայտնում են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից:


Օդամղիչ հրացան 10 մ, 60 կրակոց ձեւում հաղթողներ են դարձել Միհրան Գաբրիելյանն ու Մարիամ Միքայելյանը: Օդամղիչ ատրճանակում (10 մ, 60 կրակոց) լավագույններն են դարձել Բենիկ Խլղաթյանը եւ Էլմիրա Կարապետյանը:


Գոռ Խաչատրյանն ու Գոհար Հարությունյանը 1-ին տեղն են զբաղեցրել 10 մ, նորմալ վազք, 30+30 կրակոցում, իսկ Հովհաննես Մարգարյանը եւ Արուսյակ Գրիգորյանը՝ վազող թիրախում (10 մ, խառը վազք, 20+20 կրակոց):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին