Ապրիլ 29, 2024
7418 դիտում

Հայաստանի հետ խաղը «փորձություն կլինի» Իռլանդիայի համար, ասել է Դիկ Ադվոկատը


Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը
Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը

Լուսանկարը` http://www.sovsport.ru


Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատը ասել է, որ Հայաստանի հետ խաղը «փորձություն կլինի» Իռլանդիայի հավաքականի համար:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, հոլանդացի մասնագետի այս խոսքերը մեջբերում է Irish Times թերթը:

«Հայաստանը ցույց տվեց, որ լավ թիմ է: Ես միշտ գիտեի այդ մասին, սակայն Սլովակիայի հետ հաղթանակից եւ Մակեդոնիայի հետ հնարավոր հաջող խաղից հետո, կարծում եմ, Դուբլինում նրանք վստահ կզգան իրենց, եւ դա կարող է հետաքրքիր լինել», - ասել է Ադվոկատը:

Ռուսաստանի հավաքականի մարզչին զարմացրել է Հայաստանի հաղթանակը Սլովակիայի նկատմամբ:

«Ես կարծում էի, որ, հավանաբար, նրանք ոչ ոքի խաղան, եւ Հայաստանի հաղթանակը մեծ անակնկալ էր: Այսպիսի մեծ հաշվող հաղթանակը շատ մեծ անակնկալ էր նրանց համար», - ասել է Դիկ Ադվոկատը:

Նրա խոսքերով, Սլովակիա-Հայաստան խաղից հետո իրավիճակը խմբում «բաց» է մնում եւ «հիմա ամեն ինչ հնարավոր է»: Դիկ Ադվոկատն ասել է, որ Ռուսաստանի եւ Սլովակիայի հավաքականների առաջիկա հանդիպումը մեծ նշանակություն ունի. «Մոսկվայում մենք պարտվեցինք նրանց, բայց համոզված ենք, որ այս անգամ ուրիշ արդյունք կարող է լինել»:

Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանին մնացել է անցկացնել 2 խաղ` հոկտեմբերի 7-ին Երեւանում Մակեդոնիայի հավաքականի հետ եւ հոկտեմբերի 11-ին Դուբլինում` Իռլանդիայի հավաքականի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին