Մայիս 13, 2024
868 դիտում

Բարեղամ Հարությունյանն 1-ին անգամ դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր


Լուսանկարը` Mediamax


Բելգրադում ավարտին է մոտենում բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։

Քիչ առաջ կայացել է մինչեւ 48 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտը։ Միմյանց դեմ մրցել են Բարեղամ Հարությունյանն ու Ռուսաստանը ներկայացնող Էդմոն Խուդոյանը։ Անհամեմատ ավելի լավ տեսք է ունեցել Խուդոյանը, որին էլ մրցավարները տվել են ավելի շատ միավորներ։

 

Արդյունքում, հաղթանակ տոնել է հենց նա, իսկ Հարությունյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր։ Սա եղել է Հայաստանի ներկայացուցչի առաջին մեդալը Եվրոպայում։

 

Այսօր ավելի ուշ չեմպիոնության համար պայքարի է դուրս գալու Նարեկ Մանասյանը (92 կգ), նրա մրցակիցը եւս ռուսաստանցի է՝ Մուսլիմ Հաջիմագոմեդովը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին