Ապրիլ 26, 2024
exclusive
35864 դիտում

Մեկ կադրում. Թե ինչու է Պելեն ներողություն խնդրել Սիմոնյանից


Լուսանկարը` Vladimir Rodionov


Հայկական ֆուտբոլի ամենաուրախ հիշողությունները կապված են «Արարատի» ու նրա գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հետ:

Բայց մինչ մարզիչ դառնալը նա ֆուտբոլիստի հիանալի կարիերա է ունեցել ու մեդալներ նվաճել ԽՍՀՄ-ի հավաքականի կազմում:

Mediamax Sport-ի «Մեկ կադրում» շարքի հերոսն այս անգամ Սիմոնյանն է, որը պատմել է իր ու Պելեի հանդիպման մասին:

1997-ին Ֆուտբոլի արքան գործնական այցով ժամանել է Մոսկվա: Նա պետք է գովազդային արշավ աներ իր սուրճի համար, որը շատ տարածված էր Ռուսաստանում:

«Դա անչափ հաճելի ու անմոռանալի հանդիպում էր, որի մասին ամեն անգամ ջերմությամբ եմ հիշում: Պելեին ուղեկցում էր լրագրող Իգոր Ֆեսունենկոն, որի օգնությամբ էլ մենք հանդիպեցինք: Նա ինձ ասաց. «Նիկիտա, ներիր մեզ»: Ես զարմացա ու հարցրի, թե ինչի համար: Իսկ Պելեն ինձ ժպիտով, թե «որ այն ժամանակ հաղթեցինք ձեզ»,- ծիծաղելով վերհիշել է Սիմոնյանը:

Պելեն հիշել էր 1958-ին Աշխարհի առաջնությունը, երբ Բրազիլիայի հավաքականը 2:0 հաշվով առավելության էր հասել ԽՍՀՄ-ի ընտրանու նկատմամբ.

«Պետք է խոստովանեմ, որ մենք պայքարեցինք այդ խաղում, սակայն բրազիլացիները բոլորից մի գլուխ բարձր էին: Նրանց հաղթելն, իսկապես, անհնար էր»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին