Ապրիլ 26, 2024
exclusive
43615 դիտում

Բաչկով. ԵԱ-ի հաղթանակն ինձ օգնեց մեդալով վերադառնալ նաեւ ԱԱ-ից


Լուսանկարը` aiba.org

Լուսանկարը` aiba.org

Լուսանկարը` aiba.org

Լուսանկարը` aiba.org


Այս տարվա հունիսին Եվրոպայի առաջնությունում չեմպիոն դառնալուց հետո Հովհաննես Բաչկովն (64 կգ) օրեր առաջ բրոնզե մեդալ է նվաճել Համբուրգում կայացած Աշխարհի առաջնությունում:

Mediamax Sport-ին բռնցքամարտիկն ասել է, որ տարին, իսկապես, հաջողված է իր համար, թեեւ ԱԱ-ում այլ ակնկալիքներ է ունեցել: 

«Եվրոպայի առաջնությունում հաղթանակն ինձ անչափ շատ մոտիվացրեց ու օգնեց հասկանալ, որ ԱԱ-ում էլ կարող եմ նման կերպ հանդես գալ: Այդ ոսկե մեդալն այնքան ուրախություն պարգեւեց ինձ, որ մինչեւ կյանքիս վերջը չեմ մոռանա»,- խոստովանել է բռնցքամարտիկը:

Բաչկովը հույս է ունեցել, որ Համբուրգից էլ ոսկե մեդալով է վերադառնալու, սակայն կիսաեզրափակչում շատ հմուտ, ուժեղ ու իր գործի իսկական վարպետի հետ է հանդիպել: Արդյունքում կուբացի Էնդի Կրուզ Գոմեսը հաղթել է ու նվաճել Աշխարհի չեմպիոնի կոչումը:

Լուսանկարը` aiba.org


«ԱԱ-ում բոլոր մենամարտերի ժամանակ էլ հոգնածություն էի զգում, սակայն տրամադրում էի ինձ, որ անգամ այսպես ի զորու եմ հաղթել մրցակիցներիս: Կիսաեզրափակչում, ցավոք, զիջեցի: Այդ պարտությունն ինձ տխրեցնում է, սակայն պատճառները կվերլուծենք, որպեսզի հետագայում էլ չկրկնվեն»,- ասել է նա:

Հիմա բռնցքամարտիկը ցանկանում է լավ հանգստանալ ու վերականգնվել: Հաջորդ տարին անհամեմատ հեշտ է լինելու՝ ԱԱ ու ԵԱ չեն անցկացվելու: Բաչկովը դեռ չի որոշել տեղափոխվել պրոֆեսիոնալ բռնցքմարտ, շարունակել կատարելագործվել սիրողականում, թե երկուսն էլ համատեղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին