Նովի Սադում ընթացող Մ-23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Ռազմիկ Քուրդյանը դուրս է եկել եզրափակիչ:
Գերծանր քաշային կարգում հանդես եկող ըմբիշը կիսաեզրափակչում 5:1 հաշվով ուժեղ է եղել UWW-ի դրոշի տակ հանդես եկող Ալեքսանդր Մելեխովի նկատմամբ ու երեկոյան կպայքարի ոսկե մեդալի համար: Եզրափակչում նրա մրցակիցը կլինի իրանցի Ֆարդին Շաբան Հեդայաթին:
Երեկ հանդես եկած մյուս հունահռոմեականները դուրս են մնացել հետագա պայքարից:
Այսօր ելույթ կունենան եւս 4 քաշային կարգի ներկայացուցիչներ՝ Արայիկ Թոփալյանը (55 կգ), Ռուբեն Միրանյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ) եւ Արշակ Գեղամյանը (97 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: