Հոկտեմբերի 20-27-ը սերբական Նովի Սադում կայանալու է Մ-23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
Առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը հանդես է գալու այսպիսի կազմով՝ Արայիկ Թոփալյան (55 կգ), Սուրեն Աղաջանյան (60 կգ), Դավիթ Ջոթյան (63 կգ), Ռուբեն Միրանյան (67 կգ), Գասպար Տերտերյան (72 կգ), Սամվել Տերտերյան (77 կգ), Յուրիկ Պետրոսյան (82 կգ), Ռուբեն Գեւորգյան (87 կգ), Արշակ Գեղամյան (97 կգ) եւ Ռազմիկ Քուրդյան (130 կգ):
Ազատ ոճի հավաքականի կազմում ելույթ կունենան Նորիկ Հարությունյանը (57 կգ), Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Անդրանիկ Ավետիսյանը (65 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ), Գրիգոր Չոլակյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Մուշեղ Մկրտչյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանը (97 կգ) եւ Խաչատուր Խաչատրյանը (125 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: