Հուլիս 03, 2025
137 դիտում

Գասպար Տերտերյանը 2-րդ տարին անընդմեջ Մ-20 տ. Եվրոպայի փոխչեմպիոնն է


Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW

Լուսանկարը` UWW


Գասպար Տերտերյանը երկրորդ տարին անընդմեջ մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել:

Նա Իտալիայի Կաորլե քաղաքում ընթացող մրցաշարում դուրս է եկել մինչեւ 72 կգ քաշային կարգի եզրափակիչ ու հանդիպել վրացի Ալեքսանդրե Ռուսիտաշվիլու հետ: Մրցակցին ուժեղ է եղել 4:3 հաշվով, հայ ըմբիշը բավարարվել է արծաթե մեդալով:

Մինչ այդ պատվոհարթակի 3-րդ աստիճանին էր կանգնել Սամվել Տերտերյանը (77 կգ): 

Վաղվանից պայքարի մեջ են մտնելու ազատ ոճի ըմբիշները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին