Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է լավագույն մականուններն ունեցող ըմբիշներին:
Հրապարակված տեսանյութի առաջին մասի բացումն անում է Օլիմպիական խաղերի չեմպիոն, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, Աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյաննը: Նա մարզաշխարհում վաղուց հայտնի է «Սպիտակ արջ» մականունով:
Երկար տարիներ առաջ, երբ հունահռոմեական ոճի ըմբիշն իր առաջին հաստատուն քայլերն էր անում մեծահասակների սպորտում, նրան հեռուստաեթերից այդպես է անվանել մեկնաբան Կարեն Գիլոյանը: Աստիճանաբար այդ մականունը հիշվել է ու նաեւ երկրպագուներն են սկսել մարզիկին այդպես կոչել: Հիմա «Սպիտակ արջ» մականունով Ալեքսանյանին գիտեն նաեւ արտերկրում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: