Տիրանայում ընթացող մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր եզրափակչում 2 մասնակից կունենա:
Շանթ Խաչատրյանը (72 կգ) 4 վստահ հաղթանակ է տարել ու դուրս եկել եզրափակիչ: Կիսաեզրափակչում նա 9:0 հաշվով ուժեղ է եղել շվեդ Գեորգիոս Բարբանոսից ու ոսկե մեդալի համար պայքարելու է վրացի Գիորգի Չխիկվաձեի հետ:
Եզրափակչում է նաեւ Հայկ Խլոյանը (97 կգ), որի մրցակիցը լինելու է չեզոք դրոշի տակ հանդես եկող Աբուբաքար Հասլանխանովը: Կիսաեզրափակչում նա իր 4-րդ հաղթանակն է տարել Մագոմեդ Մուրթազալիեւի նկատմամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: