Դեկտեմբեր 04, 2024
234 դիտում

Մ-23 տ. ԱԱ-ում այսօր պայքարի մեջ կմտնեն 5 հայ հունահռոմեականներ


Լուսանկարը` UWW


Այսօր Տիրանայում մեկնարկելու է մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեականները:

Սուրեն Աղաջանյանն (60 կգ) առաջին գոտեմարտում հանդիպելու է հույն Իլիաս Զաիրակիսի, Սահակ Հովհաննիսյանը (67 կգ) որակավորման փուլում մրցելու է Արտուր Երեմեւի (Էստոնիա), իսկ Շանթ Խաչատրյանը (72 կգ)՝ Մայքլ Պորտմանի (Շվեյցարիա) հետ:

Նույն փուլում Սամվել Գրիգորյանին (82 կգ) բաժին է ընկել Բեկզատ Օրունկուլը (Ղրղզստան), իսկ Հայկ Խլոյանին (97 կգ)՝ Անտոն Էրիկ Վիեւեգը:

Առաջնությունում մեդալների համար պայքարելու են 650 ըմբիշներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին