Հոկտեմբերի 21-ին Տիրանայում մեկնարկելու է մինչեւ 23 տարեկանների ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը։
Հայաստանի հունահռոմեական ընտրանու կազմում ելույթ կունենան Արայիկ Թոփալյանը (55 կգ), Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Արման Վարդանյանը (63 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) եւ Ալբերտ Վարդանյանը (130 կգ)։
Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներում հայտավորված են Մանվել Խնձրցյանը (57 կգ), Լեւիկ Միքայելյանը (61 կգ), Հայկ Աբրահամյանը (65 կգ), Տիգրան Ղազարյանը (70 կգ), Նարեկ Հարությունյանը (74 կգ), Հայկ Պապիկյանը (79 կգ), Ռազմիկ Պապիկյանը (86 կգ), Կնյազ Իբոյանը (92 կգ), Սերգեյ Սարգսյանն (97 կգ) ու Լյովա Գեւորգյանը (125 կգ)։
Առաջնությունում ուժերը կչափեն 650 ըմբիշներ, առաջինը պայքար մեջ կմտնեն հունահռոմեականները։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: