Բելգրադում կայացած Աշխարհի առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի ընտրանուն հաջողվել է նվաճել 3 ուղեգիր:
Ըմբիշներից երկուսը՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ) եւ Մալխաս Ամոյանն (77 կգ) առաջին անգամ են մասնակցելու Օլիմպիական խաղերի:
Ամոյանին Բելգրադում հաջողվեց իր 3-րդ մեդալը նվաճել ԱԱ-ում՝ 2021-ին նա չեմպիոն էր հռչակվել, իսկ նախորդ տարի՝ նորից բրոնզե մեդալակիր դարձել:

Լուսանկարը` UWW
2019-ի Աշխարհի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանն այս անգամ զիջեց 3-րդ տեղի համար պայքարում, սակայն ուղեգրի համար անցկացված գոտեմարտում կարողացավ ուժեղ գտնվել:

Լուսանկարը` UWW
Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-րդ անգամ էր դուրս եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ ու շատ մոտ էր ոսկե մեդալ նվաճելուն: Այս անգամ նա բավարարվեց արծաթով՝ Աշխարհի առաջնություններում նվաճելով իր 8-րդ մեդալը:

Լուսանկարը` UWW
Ուղիղ 10 տարի առաջ Բուդապեշտում կայացած Աշխարհի առաջնությունում էլ նա 2-րդն էր եղել, դրանից հետո 3 առաջնություն շարունակ չեմպիոն էր հռչակվել, 2019-ին նորից արծաթե մեդալակիր դարձել, իսկ 2022-ին՝ հաղթել:

Լուսանկարը` UWW
Ալեքսանյանը մասնակցելու է իր 4-րդ Օլիմպիական խաղերին, նախորդ երեքում նվաճել է բոլոր հնարավոր մեդալները: Լոնդոնում նա գրավել է 3-րդ տեղը, Ռիոյում՝ հաղթել, իսկ Տոկիոյում ՝ եղել 2-րդը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: