Կոնգոյում ընթացող Ֆրանկոֆոնիայի 9-րդ խաղերում Հայաստանի առաջին մեդալներն ապահովել են ազատ ոճի ըմբիշները:
Մինչեւ 61 կգ ու 70 կգ քաշային կարգերում մրցաշարի հաղթող են դարձել Վրեժ Գեւորգյանն ու Գեւորգ Մխեյանը:
Հրաչյա Մարգարյանը (65 կգ) եւ Ռազմիկ Սիմոնյանն (79 կգ) արծաթե մեդալներ են նվաճել, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ) կանգնել է պատվոհարթակի առաջին աստիճանին:
Հայաստանը Ֆրանկոֆոնիայի խաղերին մեծաքանակ թիմով է մասնակցել՝ 5 մարզաձեւում (աթլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս, հեծանվային սպորտ) ընդգրկված է 19 մարզիկ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: