Ապրիլ 27, 2024
1261 դիտում

Ըմբշամարտի ԱԱ. Այսօր մեկնարկում են Հայաստանի ընտրանու վերջին մասնակիցները


Լուսանկարը` Մեդիամաքս


Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում այսօր կայանալու է մրցումային երրորդ օրը:

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականից մեկնարկելու է երկու ըմբիշ: Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) որակավորման փուլում հանդիպելու է Պրիդոն Աբուլաձեի (Վրաստան) հետ, իսկ Դավիթ Օվասափյանը (130 կգ)՝ Մայքլ Շուլցի (ԱՄՆ):

Երեկ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) հաղթանակներ է տարել բոլոր գոտեմարտերում եւ այսօր ԱԱ-ի եզրափակչում պայքարելու է իր 4-րդ ոսկե մեդալի համար: Նրա մրցակիցը կլինի Կիրիլ Միլենով Միլովը (Բուլղարիա):

ԱԱ-ում երեկ իր առաջին բրոնզե մեդալին է արժանացել Մալխաս Ամոյանը (77 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին