Մայիս 05, 2024
5282 դիտում

Վանաձորում մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Վանաձորում 24-րդ անգամ ընթանում է Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջագային մրցաշարը:

Մասնակցում են 6 երկրների`Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի ու Ղազախստանի ըմբիշներ:

 

Հայաստանի թիմից բացի մեծաքանակ կազմով են մրցավայր ժամանել Ռուսաստանի ու Ղազախստանի հավաքականները, որոնք մոտ 50 ու 30 մարզիկներ են հայտավորել մրցաշարում: Մասնակիցների թվում են Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ եւ մեդալակիրներ:

 

Հայ ըմբիշներից չեն մասնակցում միայն Մ-23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը, նա վնասվածք ունի, ու Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, նա օրեր առաջ վնասել է կողը: Այս մասին Mediamax Sport-ին հայտնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը:

 

Մրցաշարն ընտրական է լինելու Հայաստանի հավաքականի համար, արդյունքներով ձեւավորվելու է  թիմի կազմը, որը սեպտեմբերին Ղազախստանում մասնակցելու է Աշխարհի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին