Ապրիլ 30, 2024
11256 դիտում

ԵԱ-ից ազատ ոճի ընտրանին կվերադառնա 3 ոսկե ու 2 բրոնզե մեդալով


Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org

Լուսանկարը` unitedworldwrestling.org


Հռոմում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը նվաճել է 3 ոսկե ու 2 բրոնզե մեդալ:

Առաջնության վերջին օրը Հայաստանը 2 ոսկե մեդալակիր է ունեցել: Մինչեւ 61 կգ քաշային կարգի եզրափակչում Վազգեն Թեւանյանը 5:2 հաշվով ուժեղ է եղել Ինտիգամ Վալիզադայից (Ադրբեջան):



2-րդ ոսկե մեդալը նվաճել է Հովհաննես Մաղաքյանը (125) կգ, նա էլ 4:2 հաշվով ուժեղ է եղել Յուրի Իձինսկուց (Ուկրաինա):

Ավելի վաղ Եվրոպայի հաղթող էր դարձել Արսեն Հարությունյանը (57), իսկ բրոնզե մեդալակիրներ՝ Գեղամ Գալստյանն (65 կգ) ու Արման Անդրիասյանը (70 կգ):

Թիմային հաշվարկում Հայաստանի ընտրանին գրավել է 3-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին