Այսօր տեղի է ունեցել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության նիստը:
Այն վարել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար, Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Նա ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջարկել է ֆեդերացիայի փոխնախագահ Ռոբերտ Խաչատրյանի թեկնածությունը:
«Խաչատրյանին բոլորը ճանաչում են, տեղյակ են նրա հմտություններին ու կազմակերպչական կարողություններին: Նա իր հերթին լավատեղյակ է ֆեդերացիայի խնդիրներին, վստահ եմ ի զորու է գտնել հարցերի լուծման ճանապարհները»,- ասել է Ռոստոմյանն ու ավելացրել, որ ՀԱՕԿ-ը շարունակելու է ըմբշամարտին ցուցաբերվող աջակցությունը:
Միաձայն քվեարկությամբ ֆեդերացիայի նախագահ ընտրված Ռոբերտ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել պահպանել ֆեդերացիայում ձեւավորված միասնական ու համերաշխ աշխատելու մթնոլորտը.
«Համատեղ աշխատանքի շնորհիվ հայկական ըմբշամարտը շարունակելու է լավագույնս ներկայանալ աշխարհին»:
Ռոբերտ Խաչատրյանն ազատ ոճի ըմբիշ է, եղել է Հայաստանի չեմպիոն, մեծահասակների եւ երիտասարդների հավաքականների մարզիչ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: