Ստամբուլում շարունակվում է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականից երեկ բրոնզե մեդալակիր է դարձել Գեւորգ Մխեյանը:
Մինչեւ 70 կգ քաշային կարգում Մխեյանը հանդիպել է Ադրբեջանի ներկայացուցիչ Փանահ Իլյասլիին: Մխեյանն ունեցել է ավելի վստահ տեսք ու կարողացել է հաղթել 6:2 հաշվով:
Այսօր սփոփիչ գոտեմարտում ելույթ է ունենալու Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), նրա մրցակիցը լինելու է Պատրիկ Սուրովսկին (Հունգարիա):
Սարգիս Հովսեփյանն (92 կգ) էլ բրոնզե մեդալի համար պայքարում ուժերն է չափելու Բաթիրբեկ Չակուլովի (Ռուսաստան) հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: