Ֆրանսիական Մակոն քաղաքում ընթացող երիտասարդների Աշխարհի առաջնությունում հայ հունահռոմեականները նվաճել են 2-րդ բրոնզե մեդալը:
2-րդ անգամ ԱԱ-ի 3-րդ աստիճանին է կանգնել գերծանր քաշային Էդգար Խաչատրյանը: Նա նմանատիպ արդյունք էր ցույց տվել նաեւ 2015-ին:
Մակոնում բրոնզե մեդալի համար գոտեմարտում 8:2 հաշվով ուժեղ է եղել ռուս Նիկոլայ Իզմայլովից:
3-րդ տեղի համար պայքարել է նաեւ Մալխաս Ամոյանը (66 կգ), սակայն նա պարտություն է կրել:
Ավելի վաղ Արմեն Բաբալարյանի սաներից բրոնզե մեդալակիր էր դարձել Սերգեյ Սիմոնյանը (55 կգ):
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: