Հունահռոմեական ոճի ըմբիշ Սերգեյ Սիմոնյանը դարձել է երիտասարդական Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ֆրանսիական Մակոն քաղաքում ընթացող առաջնությունում նա 3-րդ տեղի համար պայքարում 2:1 հաշվով ուժեղ է եղել Ադիլետ Թալայբեկովից (Ղրղզստան):
Այսօր հանդես են գալու եւս 3 հայ ըմբիշներ:
Էդգար Թամազյանը (55 կգ) 1/8 եզրափակչում հանդիպելու է թուրք Էկրեմ Սուլեյման Օզթուրկին, Մալխաս Ամոյանը (66 կգ) որակավորման փուլում ուժերն է չափելու հնդիկ Ռավինդեր Ռավինդերի հետ, իսկ երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր Էդգար Խաչատրյանի (120 կգ) մրցակիցը Պավել Ռուդակովն (Բելառուս) է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: